Եգիպտոսի Իսմայիլիա քաղաքում մեկնարկած ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանի առաջին մասնակիցը անհաջողության է մատնվել։
65 կգ քաշային տղաների պայքարում Արտուշ Գրիգորյանը պոկում վարժությունում 120 կգ արդյունքով բավարարվել է ընդամենը 15-րդ տեղով՝ զիջելով նաեւ «B» խմբում ընդգրկված մի քանի ծանրորդների, իսկ հրումում երեք անգամ ձախողել է 145 կգ-ն եւ երկամարտում զրո է ստացել։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































