Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան և Սիրանուշ Գևորգյանները այցելեցին Սփյուռքի նախարարություն

Հուլիս 02,2015 18:20

Հուլիսի 2-ին Լոս Անջելեսի «Վարդան և Սիրանուշ Գևորգյաններ» պարի ակադեմիայի հիմնադիրներ տեր և տիկին Գևորգյանները այցելեցին Սփյուռքի նախարարություն:

Ընդունելով հյուրերին՝ նախարարը բարձր գնահատեց Գևորգյան ընտանիքի դերը շուրջ 20 տարի օտար ափերում հայապահպան գործունեություն իրականացնելու և հայ պարարվեստը պահպանելու և տարածելու գործում:

Վարդան Գևորգյանը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար և նշեց, որ նման  բաձր գնահատականը նոր ուժ կհաղորդի Սփյուռքում ազգային մշակույթի ջահը վառ պահելու համար:

Քննարկվեցին հուլիսի 3-ին Պարարվեստի գործիչների միության, մասնավորապես Կարեն Գևորգյանի աջակցությամբ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում «Վարդան և Սիրանուշ Գևորգյաններ» պարի ակադեմիայի 20 ամյակին նվիրված համերգին վերաբերող մանրամասներ:

Վարդան և Սիրանուշ Գևորգյաններ միջազգային պարի դպրոց-ակադեմիան հիմնադրվել է 1995 թ:

Պարային ակադեմիան համերգներով հանդես է եկել աշխարհի տարբեր երկրների բեմերում:

Ակադեմիան իր մասնակցությունն է բերել նաև «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի շրջանակներում կազմակերպվող միջոցառումներին:

ՀՀ Սփյուռքի նախարարություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031