Լրահոս
Օրվա լրահոսը

Արվեստագետ Արտո Չաքմաքչյանի «Վերածնունդ» ցուցադրությունը Հայաստանում

Հուլիս 03,2015 20:50 Share

Այսօր Գաֆէսճեան արվեստի կենտրոնում ներկայացվեց «Արտո Չաքմաքչյան. վերածնունդ» ցուցադրությունը, որտեղ կենտրոնական տեղ են զբաղեցնում Գրիգոր Նարեկացուն եւ Կոմիտասին պատկերող աշխատանքները:

Ցուցադրությունը կանադաբնակ հայ արվեստագետի առաջին անհատական ցուցադրությունն է Հայաստանում: Այն ներառում է տասը քանդակ, քսանից ավելի գրաֆիկական աշխատանք, ինչպես նաեւ ստեղծագործություններ հայկական վաղ շրջանից:

Ցուցադրության ընթացքում  գրականագետ Յուրի Խաչատրյանը նշեց. «Դիմանկարը առհասարակ ամենադժվար ժանրն է, եւ մի դիմանկարը դարերի ընթացքում ուղեկցում է սերունդներին եւ շատ բան է ասում: Դիմանկարներ կան, որոնք ավելին են, քան հոդվածը, ուսումնասիրությունը, նույնիսկ մենագրությունը: Այդպիսի դիմանկարներ են ստեղծել մեր մեծատառով արվեստագետները՝ եւ՛ Մինասը, եւ՛ Արտո Չաքմաքչյանը»:

Սյուզի ՄՈՒՐԱԴՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել