Լրահոս
Օրվա լրահոսը

Ունիվերսիադա. Թաեքվանդոյի Հայաստանի հավաքականը զբաղեցրեց 5 րդ տեղը

Հուլիս 13,2015 11:05

Այսօր՝ հուլիսի 13-ին Հարավային Կորեայի Գվանժու քաղաքում ընթացող համաշխարհային  ամառային  ուսանողական 28-րդ խաղերի շրջանակներում ասպարեզ դուրս եկավ թաեքվանդոյի  Հայաստանի հավաքականը՝ Հայկազ Սամվելյան (58կգ), Սերգեյ Վարդազարյան (68կգ), Դավիթ Վարդումյան (80կգ) և Դավիթ Ղևոնդյան (87 կգ) կազմով, մարզիչ՝ Գևորգ Դանիելյան:  1/16-րդ եզրափակչում մեր ընտրանին 45:33 հաշվով առավելության հասավ Վենեսուելայի, իսկ 1/8-րդ եզրափակչում 27:16 հաշվով պարտության մատնեց Մեքսիկայի հավաքականներին ու մտավ քառորդ եզրափակիչ:

Այստեղ մեր պատվիրակները Կիպրոսի ընտրանու հետ մրցավեճում վիճարկեցին կիսաեզրափակչի ուղեգիրը,  հաղթանակի դեպքում մերոնք կապահովեին բրոնզե մեդալը: Սակայն, չնայած մեկնարկային առավելությանը, մեր թիմին չհաջողվեց պահպանել հաղթական հաշիվը և արդյունքում  պարտվեց 16:14 հաշվով՝ զբաղեցրեց  5 րդ հորիզոնականը:

Մամլո հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031