Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Դատախազը չպետք է կապ հաստատեր տուժողների հետ. «Ժողովուրդ»

Հուլիս 14,2015 11:10

Մայիսի 2-ին Գորիսի Սդղի գյոլ կոչվող տարածքում տեղի ունեցած ծեծկռտուքի գործով դատախազներից մեկը փորձել է ներազդել տուժողների վրա։ Հրապարակումից հետո ՀՀ քննչական կոմիտեն միջնորդություն է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին դատախազներից մեկի գործողությունները քննարկման առարկա դարձնելու վերաբերյալ։

Պարզվում է, որ այս գործը հսկող դատախազներից մեկը զանգահարել է տուժող կողմին՝ այս դեպքում Զաքարյանների ընտանիքի անդամներից որեւէ մեկին, եւ փորձել ներազդել նրանց վրա, ինչի մասին նախաքննական մարմինը տեղեկացել է եւ համապատասխան միջնորդություն ներկայացրել պաշտոնյայի վերադասին։ Իսկ ի՞նչ է պատահել իրականում, ո՞վ է զանգահարել տուժողներին եւ կոնկրետ ի՞նչ է ասել նրանց՝ փորձելով մարզպետի որդուն «պլստացնել» գործից։

«Ժողովուրդ»-ին այս գործով նոր մանրամասներ են հայտնի դարձել։ Նախ փորձեցինք տուժող Հարութ Ջաքարյանի մորից՝ Անահիտից, պարզել, թե ինչ է խոսել դատախազը իրենց հետ։ Վերջինս հայտնեց, որ դատախազը իսկապես զանգահարել է, միայն հարցրել. «Հարությունը ե՞րբ է գալու, առողջականը ո՞նց է, ի՞նչ տեղեկություն ունենք նրա վիճակի մասին։ Այդքան բան, ուրիշ ավելորդ բան չի ասել այդ մարդը»։

Առաջին տպավորությունն այնպիսին է, որ դատախազը, միգուցե, «խիստ մտահոգված է» եղել տուժող Հարությունի առողջական վիճակով եւ մարդասիրական քայլ է արել՝ հետաքրքրվելով նրա առողջական վիճակով, սակայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի համաձայն՝ դատախազի լիազորությունների մեջ ամենեւին էլ չի մտնում նման զգացմունքային գործառույթը։ Նա չպետք է կապ հաստատեր տուժողների հետ՝ թեկուզ հետաքրքրվելու համար:

Քնար ՄԱՆՈԻԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031