Լրահոս
Օրվա լրահոսը

Arte. Նույնիսկ Ադրբեջանի հաղթանակից հետո ԼՂ հակամարտությունը չի ավարտվել. «Ազգ»

Նոյեմբեր 06,2026 10:28 Share
Աջակցեք aravot.am-ին

Ֆրանսգերմանական arte հեռուստաալիքը նոյեմբերի 11-ին (1 անց 25-ին՝ տեղական ժամանակով) եթեր է սփռելու «Լեռնային Ղարաբաղ. Ուժային պայքար Հարավային Կովկասում» վերնագրով 2026-ին գերմանական NDR-ի պատրաստած հեռուստաֆիլմը, որի ռեժիսորը Լուկա Ֆոգելն է (Luca Vogel): arte-ի կայքում ֆիլմին կից մասնավորապես, կարդում ենք՝ «1994-ի հրադադարը վերջ դրեց մարտական գործողություններին, բայց հակամարտությունը շարունակվեց: 30 տարի հետո ուժերի հավասարակշռությունը փոխվեց, նավթագազային արտահանմամբ հարստացած Ադրբեջանը զանգվածաբար վերազինվեց, ռազմական ճանապարհով վերանվաճեց ԼՂ-ն: Սակայն նույնիսկ Ադրբեջանի հաղթանակից հետո հակամարտությունը չի ավարտվել: Տարածաշրջանն ավելի ու ավելի է դառնում աշխարհաքաղաքական խաղադաշտ: Թուրքիան հզոր թիկունք է Ադրբեջանին, ԵՄ-ն նրանից ստացվող էներգիայի կարիքն ունի, ՌԴ-ն կորցնում է ազդեցությունը, իսկ ԱՄՆ-ն Հարավային Կովկասի քարտեզը վերաձեւավորելու նպատակն ունի: Թրամփի միջնորդած խաղաղության համաձայնագիրը մնում է չստորագրված, տարածաշրջանում աճում է անվստահությունը»:

Անահիտ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30