Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Գործազուրկների շարքերը համալրվում են. «Հայոց աշխարհ»

Հուլիս 14,2015 11:34

Տնտեսական ոչ բարվոք իրավիճակը հանգեցրել է Հայաստանում գործազրկության ավելացման։ Աշխատունակ բնակչության ավելի քան 19 տոկոսը աշխատանք չունի։ Նախորդ տարվա համեմատ գործազրկության ցուցանիշն ավելացել է 1,3 տոկոսով։

Առաջին հայացքից գուցե տարօրինակ է, որ տնտեսական աճի պայմաններում ավելանում է գործազրկությունը։ Ինչպես հայտնի է, տարեսկզբի 5 ամիսների տվյալներով, Հայաստանում արձանագրվել է 2,7 տոկոս տնտեսական աճ։ Թվում է, թե դա պետք է հանգեցներ գործազրկության նվազեցման, սակայն տեղի է ունեցել հակառակ երեւույթը։
Պատճառն այն է, որ տնտեսության ակտիվությունը պայմանավորված է սահմանափակ ոլորտներում տեղի ունեցող զարգացումներով։ Խոսքը առաջին հերթին վերաբերում է գյուղատնտեսությանը, որտեղ տնտեսական աճը հիմնականում քիչ կապ ունի զբաղվածության ավելացման հետ։

Արդյունաբերության մեջ տնտեսական ակտիվություն է գրանցվել հանքարդյունաբերության, ծխախոտի արտադրության եւ որոշ այլ ոլորտներում։ Բայց դրանցում աշխատատեղերի ավելացումը բավարար չի եղել այլ ոլորտներում արձանագրված կրճատումները չեզոքացնելու համար։

Պաշտոնական տվյալներով, տարեսկզբին Հայաստանում գործազուրկների թիվն ընդհուպ մոտեցել է 259,5 հազարի։ Այն 5,6 հազարով գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։

Գործազուրկների քանակը մեծ է հատկապես քաղաքային բնակավայրերում։ Գերազանցապես նրանց հաշվին էլ տեղի է ունեցել աճը։

 

Ս. ԲԵԳԼԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031