Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրիկ Խաչատրյանի եղբորորդին հրաժարվել է ցուցմունք տալ. Փաստաբան. news.am

Հուլիս 15,2015 14:06

Գորիսի «Սդղի գյոլի» ծեծկռտուքի գործովերեկ՝ հուլիսի 14-ին, քննչական կոմիտե է ներկայացել Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եղբոր՝ Սեյրան Խաչատրյանի որդին՝ Էյներ Խաչատրյանը: Խաչատրյանների փաստաբան Արմեն Խաչատրյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ Էյներ Խաչատրյանը գործում ընդգրկված է որպես մեղադրյալ, խափանման միջոց է ընտրվել ստորագրություն քաղաքից չբացակայելու մասին: Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի հատկանիշներով (ծեծ): Փաստաբանից տեղեկացանք նաեւ, որ Էյներ Խաչատրյանը հրաժարվել է ցուցմունք տալ՝ օգտվելով իր դատավարական իրավունքից:

Սուրիկ Խաչատրյանի եղբորը՝ Սեյրան Խաչատրյանին, ով առավել հայտնի է որպես Աղալար, ավելի վաղ էր մեղադրանք առաջադրվել, խափանման միջոց էր ընտրվել ստորագրություն քաղաքից չբացակայելու մասին: Այս գործով հետախուզման մեջ է գտնվում Սյունիքի մարզպետի զարմիկը՝ Մայիս Խաչատրյանը:

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031