Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկ Ալումյան. «Թեղուտի հանքավայրը հսկայական խախտումներով է շահագործվում»

Հուլիս 15,2015 16:10

«Թույլ էին տրվել ինչպես ներպետական օրենքի, այնպես էլ միջազգային պայմանագրի խախտումներ»,- հուլիսի 15-ին «Էկոլուր» մամուլի ակումբում, անդրադառնալով Թեղուտի հանքի շահագործմանը, ասաց փաստաբան Հայկ Ալումյանը:

Նա նշեց, որ իրենց պահանջները մերժելու համար հայկական դատարանները գնացել են ամենակարճ ճանապարհով՝ պարզապես արձանագրել են, որ իրենք իրավունք չունեն դիմել դատարան, քանի որ անմիջականորեն իրենց իրավունքները չեն խախտվում. «Այսինքն՝ հասարակության ներկայացուցիչն իրավունք չունի բնապահպանական խնդիրներով դիմել դատարան: Դատարանները այս ձեւով կարողացան պատնեշ ստեղծել, եւ մենք այդ պատնեշը չկարողացանք հաղթահարել տարիներ շարունակ: Մենք դիմեցինք Ժնեւ, որը ՄԱԿ-ի մարմիններից մեկն է, այնտեղ եղավ որոշում, որով մեր պահանջների արդարացի լինելը ճանաչվեց, սակայն էլի մենք չկարողացանք հաղթահարել մեր դատական մարմինների այդ պատնեշը, մենք չկարողացանք խնդիրը տեղափոխել դատարան, մենք չկարողացանք այնպես անել, որ այդ խնդիրները քննարկվեն դատարանում»:

Հայկ Ալումյանի կարծիքով՝ Թեղուտի հանքավայրը հսկայական խախտումներով է շահագործվում: Նա նշեց, որ բազմաթիվ դիմումներ են ներկայացրել բնապահպանության նախարարություն, որպեսզի ստուգումներ կատարվեն, սակայն ստուգումները չէին իրականացվում: Այդ պատճառով էլ իրենք դիմել են դատարան. «Այս տարի առաջին անգամն էր, երբ դատարանները Թեղուտի վերաբերյալ հայցադիմումներն ընդունեցին քննության: Սա արդեն մի զգալի քայլ էր, եւ երկրորդ ուրախալի լուրը, որ ունեցանք այն էր, որ դատական քննության ընթացքում, դատարանի շատ հստակ դիրքորոշումների հետեւանքով, բնապահպանության նախարարությունը գնաց ընդառաջ եւ որոշում կայացրեց Թեղուտի հանքավայրում իրականացնել ստուգումներ: Սա մենք գնահատում ենք որպես շատ ուրախալի մի բան, իհարկե՛, սա շատ ուրախալի է, եթե համեմատենք սրանից 2, 3, 4 տարի առաջվա վիճակի հետ, բայց սա այն չէ, ինչին մենք ձգտում ենք: Մենք ձգտում ենք շատ ավելիին, ուղղակի այսօր արձանագրում ենք, որ որոշ դրական տեղաշարժեր այսօր կան»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031