Լրահոս
Օրվա լրահոսը

Հրաչյա Ռոստոմյան. «Հայաստանը հզոր երկիր է բոլոր առումներով»

Հուլիս 15,2015 23:59

Ծաղկաձորում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի ազգային հավաքականի ուսումնամարզական հավաքին հետեւելու էր եկել նաեւ ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը, որը նույնպես մասնակցեց լրագրողների հետ կազմակերպված հանդիպմանը:

«Դուք գիտեք, որ վերջին տարիներին հատկապես օլիմպիական մարզաձեւերում չի լինում անգամ աննշան մրցում, որը չհայտնվի պարոն Գագիկ Ծառուկյանի ուշադրության ոլորտում: ՀԱՕԿ-ի նախագահը դեռ անցած տարի էր խոստացել, որ հրաշալի մարզիկ եւ լավ մարդ Ստեփան Սարգսյանի  20-րդ՝ հոբելյանական, մրցաշարը պետք է անցնի ամենաբարձր մակարդակով՝ թե մասնակիցների կազմով, թե մրցանակային հիմնադրամով: Եվ պարոն Ծառուկյանի խոսքն անմիջապես վերածվեց գործի: Այսօր մենք ունենք մրցաշարի ուժեղ կազմ ուժեղ կազմ եւ շուրջ $ 88-90 հազարին համարժեք դրամի մրցանակային ֆոնդ:

Այս մրցաշարը հնարավորություն է ստեղծում աշխարհին ցույց տալու, թե Հայաստանը որքան հզոր երկիր է ինչպես մարդկային ռեսուրսով, հյուրասիրությամբ եւ մյուս բոլոր հարցերով: ՀԱՕԿ-ի եւ ըմբշամարտի ֆեդերացիայի այս համագործակցությունը գնահատում եմ շատ բարձր: Մրցաշարի հետ կապված բոլոր խնդիրները լուծված են, հընթացս առաջացող հարցերը նույնպես կարգավորվում են ըստ ժամանակի եւ անհրաժեշտության: Բոլորիդ հուլիսի 18-ին, առավոտյան 10:00-ից հրավիրում եմ «Միկա» մարզադահլիճ», – ասաց Հրաչյա Ռոստոմյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031