Լրահոս
Օրվա լրահոսը

Ազգային ժողովի նախագահն ընդունել է Երեւանում ԵԽ գրասենյակի ղեկավարին

Հուլիս 21,2015 17:00

Գալուստ Սահակյանը հուլիսի 21-ին ընդունել է Երեւանում ԵԽ գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովային:

Ողջունելով հյուրին խորհրդարանում՝ ԱԺ նախագահը բարձր է գնահատել ՀՀ Ազգային ժողովի եւ Երեւանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի համագործակցությունը, որը տարիների ընթացքում տվել է դրական արդյունքներ: ԱԺ նախագահի խոսքով՝ Հայաստանը կարեւորում է իր համագործակցությունը Եվրոպայի խորհրդի հետ եւ կազմակերպության աջակցությունը մեր երկրում ընթացող ժողովրդավարական բարեփոխումների գործընթացին: Գալուստ Սահակյանը բարձր է գնահատել ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողների աշխատանքը:

ԱԺ նախագահը հույս է հայտնել, որ տիկին Վուտովան կշարունակի Երեւանում ԵԽ գրասենյակի հետեւողական աշխատանքը՝ ուղղված Հայաստան-ԵԽ կապերի հետագա ամրապնդմանը:

Երեւանում ԵԽ գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան, կարեւորելով գրասենյակի համագործակցությունը խորհրդարանի հետ, նշել է, որ գրասենյակի հիմնական խնդիրն այս պահին Հայաստանում իրականացվող ծրագրերին աջակցելն է:

Նատալյա Վուտովան կարեւորել է Երեւանում ԵԽ գրասենյակի աշխատանքը Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների հետ եւ նշել, որ բոլոր նախապայմանները կան խորհրդարանի հետ համագործակցությունն ընդլայնելու համար: Նա նշել է, որ գրասենյակը հետեւում է իր ներկայացրած փորձագիտական կարծիքների փոխանցմանը, օրենքների նախագծերի ընդունմանը եւ դրանց համապատասխանությանը եվրոպական չափանիշներին: Տիկին Վուտովան տեղեկացրել է, որ այժմ ԵԽ գրասենյակն աշխատում է ՀՀ քրեական, քաղաքացիական օրենսգրքերի մի շարք օրենքների նախագծերի փոփոխման ուղղությամբ՝ նպատակ ունենալով բարձրացնել համագործակցությունն ինստիտուցիոնալ մակարդակում:

Գալուստ Սահակյանը Նատալյա Վուտովային մաղթել է արդյունավետ աշխատանք առաքելության իրականացման ընթացքում:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031