Լրահոս
Օրվա լրահոսը

Բակային ճամբարներ`մայրաքաղաքի վարչական շրջաններում

Հուլիս 23,2015 17:05

Ամառային արձակուրդը մայրաքաղաքում անցկացնող երեխաների ազատ ժամանցն արդյունավետ ու հագեցած կազմակերպելու նպատակով Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2015» եռամսյա ծրագրով մայրաքաղաքի վարչական շրջաններում հունիսի 1-ից մինչև օգոստոսի 31-ը, ըստ սահմանված հերթականության, կգործեն բակային ճամբարներ: Ճամբարներում կկազմակերպվեն մարզական, մշակութային և ճանաչողական բազմաբնույթ միջոցառումներ, մասնավորապես մանկական հանդես-ծրագրեր, կավճանկարչության, երգի, պարի, ասմունքի և այլ մրցույթներ, ձեռքի աշխատանքների ցուցահանդեսներ, ազգային մշակույթի ուսուցողական միջոցառումներ, ինտելեկտուալ վիկտորինաներ, հայոց բանակին, պետական խորհրդանիշներին նվիրված դասընթացներ, էքսկուրսիաներ դեպի թանգարաններ, կենդանաբանական այգի, հանրօգուտ աշխատանք (բակի մաքրում, ծառերի և ծաղիկների խնամում, տաղավարների պատրաստում) և այլն։

Բակային ճամբարներից հերթականը բացվել է Արաբկիր վարչական շրջանի Փափազյան 21 հասցեի տարածքում: Բակային ճամբարների և միջոցառումների ծրագրում ընդգրկվել են նաև հանդիպումներ անվանի մտավորականների և արվեստագետների հետ, ինչպես նաև միջոցառումները կազմակերպելու համար, տեղական մշակութային խմբերից բացի, հրավիրվել են արհեստավարժ խմբեր։

Երևանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031