Լրահոս
Օրվա լրահոսը

Կյանքի մետաղ

Հուլիս 24,2015 15:30

Մարդու օրգանիզմում երկաթի անբավարարությունը նկարագրվել է դեռեւս անտիկ ժամանակներից: Այսօր երկաթի անբավարարությունն ամենատարածվածն է աշխարհում։ Ընդ որում, եթե երկաթի խորը անբավարարություն ունեն բնակչության առանձին խմբեր` հիմնականում աղքատ երկրներում, ապա երկաթի չափավոր անբավարարությունը համատարած է։ Դրանից ապահովագրված չեն անգամ շատ բարձր կենսամակարդակ ունեցող երկրների բնակչությունները: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ աշխարհում երկաթի անբավարարությամբ տառապում է ավելի քան 2 մլրդ մարդ, որոնց կեսը` երկաթի անբավարարությամբ պայմանավորված սակավարյունությամբ: Այսպես, ԱՄՆ-ում՝ մինչեւ 2 տարեկան երեխաների 9%-ը, ԱՄՆ-ում եւ Կանադայում դեռահասների 11-20%-ն ունի երկաթի անբավարարություն: Հայաստանում վիճակն էլ ավելի վատթար է: Ժողովրդագրական եւ առողջապահության վերջին հետազոտության տվյալներով՝ մինչեւ 5 տարեկան երեխաների շրջանում երկաթի պակասով պայմանավորված սակավարյունության տարածվածությունը կազմում է 37%։

Երկաթն ապահովում է օրգանիզմի կենսականորեն կարեւոր համակարգերի գործունեությունը, այն օրգանիզմում կատարում է մի շարք ֆունկցիաներ. հեմոգլոբինի եւ միոգլոբինի սինթեզ, թթվածնի տեղափոխում, բազմաթիվ ֆերմենտների բաղադրիչ է, մտնում է ցիտոքրոմների կազմի մեջ` ապահովելով էլեկտրոնների տեղաշարժը շնչառական շղթայով, մասնակցում է իմունային համակարգի կայացմանը, ապահովում է էպիթելային հյուսվածքի լիարժեքությունը, կենտրոնական նյարդային համակարգի եւ մտավոր ունակությունների զարգացումը: Հիրավի, երկաթը կարելի է անվանել կյանքի մետաղ:

Երկաթի անբավարարությունը հանգեցնում է վերը նշված բոլոր գործառույթների խանգարման: Մինչեւ հեմոգլոբինի իջեցումը, այսինքն՝ սակավարյունության զարգացումը, խախտվում են օրգանիզմի նյութափոխանակության բազմաթիվ օղակներ, ինչպես նաեւ իմունային համակարգը, իսկ հեմոգլոբինի խտության իջեցումն արդեն իսկ վկայում է երկաթի խորը անբավարարության մասին:

Հեմոգլոբինի իջեցումը երկաթի անբավարարության վերջին` ծայրահեղ փուլն է, ինչը վկայում է նրա պաշարների սպառման մասին: Մանկական արյունաբանի ամենօրյա իմ աշխատանքի ընթացքում երկաթի անբավարարությամբ դիմողները կազմում են մոտ 50%՝ ամեն երկրորդը: Սա մեծ տագնապ է առաջացնում եւ պահանջում է հարցի հրատապ լուծում: Հանրային առողջապահության տեսակետից, որպես երկաթի անբավարարության կանխարգելման միջոց, հարմար եւ դյուրին է ալյուրի հարստացումը երկաթով: Համոզված եմ, որ այդ միջոցառումը կնպաստի ավելի առողջ եւ մտավոր բարձր կարողություններով օժտված սերունդ ունենալուն:

ԱՆԱՀԻՏ ԶԱԽԱՐՅԱՆ

Արյունաբան, ԵՊԲՀ արյունաբանության ամբիոնի դոցենտ, բ.գ.թ.

«Առավոտ» օրաթերթ
23.07.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Աշոտ says:

    1. /Այսպես, ԱՄՆ-ում՝ մինչեւ 2 տարեկան երեխաների 9%-ը, ԱՄՆ-ում եւ Կանադայում դեռահասների 11-20%-ն ունի երկաթի անբավարարություն:/ ԱՄՆ-ում և կանադայում 17 տարի է երկաթով հարստացնում են ալյուրը. այս տվյալներն ապացուցում են, որ ալյուրի երկաթով հարստացումը սակավարյունության դեմ որևէ օգուտ չի տալիս: Չկա ալյուրը ֆորտիֆիկացնող որևէ երկիր, որտեղ սակավարյունությունը էականորեն նվազած լինի: 2. /Ժողովրդագրական եւ առողջապահության վերջին հետազոտության տվյալներով՝ մինչեւ 5 տարեկան երեխաների շրջանում երկաթի պակասով պայմանավորված սակավարյունության տարածվածությունը կազմում է 37%։ / Հարգելի արյունաբանը գուշակությամբ՞ է զբաղվում. այս տվյալն 2005թ. հետազոտությունից է. միայն հեմոգլոբինն են չափել, երկաթի պակասի մասին որևէ տվյալ չկա:
    3. /Հեմոգլոբինի իջեցումը երկաթի անբավարարության վերջին` ծայրահեղ փուլն է, ինչը վկայում է նրա պաշարների սպառման մասին:/ Ըստ ԱՄՆ Երկաթի ինստիտուտի, հեմոգլոբինը կարող է ցածր լինել նաև երկաթի ավելցուկի դեպքում, https://www.irondisorders.org/iron-overload Արյունաբանը չգիտի՞ այդ մասին, թե՞ դիտավորյալ է ապատեղեկատվություն տարածում:

  2. Լուսինե says:

    Բժշկությունը հայաստանում նման է մսաղացի․․․․Սովետական հին ժանգոտ, երկաթն ինչ ենք անում՞

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031