Լրահոս
Օրվա լրահոսը

Ձերբակալվել է ՀՀ ոստիկանության Իջևանի բաժնի նախկին պետը` առանձնապես ծանր հանցագործության դեպքը թաքցնելու կասկածանքով

Հուլիս 24,2015 16:34

ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործով պաշտոնեական դիրքը չարաշահելու կասկածանքով ձերբակալվել է ՀՀ ոստիկանության Իջևանի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Արթուր Ե.-ն:

Նախաքննությամբ պարզվել է, որ 2013թ. սեպտեմբերի 22-ին Տավուշի մարզի Աչաջուր գյուղի բնակիչ Կ. Ղ.-ի անձնական օգտագործման «Տոյոտա Քեմրի» մակնիշի ավտոմեքենան պայթեցնելու եղանակով վերջինիս նկատմամբ կատարվել է սպանության փորձ: Հիշյալ դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում Կ. Ղ.-ն հայտնել է, որ դա իր ընտանիքի նկատմամբ կատարված միակ ոտնձգությունը չէ, տեղեկացնելով, որ հիշյալ դեպքից շուրջ 6 ամիս առաջ դարձյալ նույն գյուղում ինքնաձիգի կրակահերթեր են արձակվել՝ այդ անգամ որդու վարած ավտոմեքենայի ուղղությամբ:

Նախաքննությամբ պարզվել է նաև, որ դեպքից անմիջապես հետո հիշյալ ժամանակահատվածում  ոստիկանության Իջևանի բաժնի պետի պաշտոնը զբաղեցնող, ոստիկանության փոխգնդապետ Արթուր Ե.-ն,  տեղեկացված լինելով, որ 2013 թվականի փետրվարի 25-ին Հ. Ղ.-ի նկատմամբ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով` հրազենի գործադրմամբ սպանության փորձ է կատարվել, իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով` առանձնապես ծանր հանցագործության դեպքը սահմանված կարգով չի հաշվառել, որի հետևանքով դեպքի առթիվ նախապատրաստված նյութերը օրինական ընթացք չեն ստացել:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ հատուկ քննչական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031