Լրահոս
Օրվա լրահոսը

Համահայկական 6-րդ ամառային խաղերը արդեն գերազանցել է բոլոր ռեկորդները

Հուլիս 30,2015 19:45

Օգոստոսի 2-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայանալու է 6-րդ ամառային համահայկական խաղերի հանդիսավոր բացումը:

Հայոց Ցեղասպանության 100-ամյակին համընկած մարզական այս խոշորագույն միջոցառումը նախադեպը չունեցող արձագանք է գտել ամբողջ աշխարհում բնակվող մեր հայրենակիցների շրջանում: Այսօրվա դրությամբ մասնակցության հայտ ներկայացրել է 165 քաղաք՝ նախորդ խաղերի 125-ի դիմաց, երկրների թիվը հասել է 36-ի (33),  մասնակցությունը այս պահի հաստատել է արդեն 6215 մարզիկ (3244): Ընդորում, հայտերի ընդունումը դեռ շարունակվում է ու բացառված չէ, որ մարզիկների քանակը հասնի մոտ 7 հազարի:

Նաեւ երկրպագուների՝ սպասվածից անհամեմատ մեծ ներհոսք է սկսվել: Aravot.am-ի տեղեկություններով բացման արարողությանը ներկա գտնվելու եւ մրցումների ընթացքին հետեւելու նպատակով Եգիպտոսից երկրպագուների լրացուցիչ երկու ինքնաթիռ է ժամանելու, Իրանից՝ շուրջ հինգ տասնյակ ավտոբուս, Թուրքիայից 1500 մեր հայրենակիցներ նույնպես որոշել են գալ, Բուենոս Այրեսից՝ ավելի քան 200 հոգի: Ու այս թվերը շարունակում են աճել:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031