Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանի կիսակառույցներն աղբանոցների են վերածվել

Օգոստոս 03,2015 15:01

Այսօրվա  քաղաքապետի  գործակարգավարական խորհրդակցության ժամանակ, որը վարեց փոխքաղաքապետ պարոն Արեյանը, վերջապես հանձնարարվեց մեկ օրում պարզել Ալեք Մանուկյան փողոցի  Ամերիկյան բիզնես կենտրոնի  հարևանությամբ  գտնվող  կիսակառույցի   սեփականատիրոջն  ու  նրանից պահանջել   կարգի բերել աղբի մեջ կորած տարածքը:

Վաղուց սպասված  հանձնարարական, որը  պետք է տարածվի Երևանի տարբեր  հասցեներում  աղբի մեջ կորած  այլ կիսակառույցների վրա, ինչպես օրինակ  Մալաթիա-Սեբաստիա  թաղամասի Բաբաջանյան փողոցի  սկզբնամասում, գազալցակայանի հարևանությամբ գտնվող  կիսակառույցն է   և նրա  դիմացի  20  տարվա վաղեմությամբ   ինչ որ շենքի  համար  փորված, բայց   աղբատեղի  դարձած  փոսը, որի սեփականատերն էլ հայտնի է և վերջերս այդ տարածքը պարսպապատվեց: Ճիշտ է, ներսի աղբն այժմ չի երևում, բայց այն առկա է: Աղբանոցի  վերածված  նման  անավարտ շինություններով, կիսակառույցներով  լի է Երևանը, որոնք տգեղացնում  են մայրաքաղաքը:

Կարծում եմ`   Երևանի քաղաքապետարանը  պետք է նախաձեռնի ու հանդես գա  օրենսդրական այնպիսի առաջարկով, որով նման դեպքերում վերանայվեն   տարածքի նկատմամբ   սեփականատիրոջ  իրավունքներն ու  պարտավորությունները:

 

Անահիտ Բախշյան

      Երևանի ավագանու «Բարև Երևան»

      Խմբակցության անդամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31