Լրահոս
Օրվա լրահոսը

Շիրակի մարզում խնդիրները շատ են. վարչապետը «ծանր» է տարել. «Ժողովուրդ»

Օգոստոս 05,2015 12:17

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն օգոստոսի 1-ին աշխատանքային այց էր կատարել Շիրակի մարզ։ Կառավարության ղեկավարը նախ եղել էր Գյումրիի ՀՀ ԳԱԱ Ա. Նազարովի անվան երկրաֆիզիկայի եւ ինժեներային սեյսմաբանությսւն ինստիտուտի նորակառույց շենքում, որի կառուցման նպատակով Կառավարության որոշմամբ գումար էր հատկացվել պետական բյուջեից։ 890 մլն ՀՀ դրսւմ արժողությամբ շենքի շինարարական աշխատանքները տեւել են ամբողջ 9 տարի՝ 2006-2015 թթ։ «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Շիրակի մարզում Հ. Աբրահամյանը շրջայցից հետո նիստ է  անցկացրել, որին ներկա են եղել Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը, ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը, ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների փոխնախարար Վաչե Տերտերյանը։

Հ. Աբրահամյանը նախ լսել է Շիրակի մարզպետին ու Գյումրիի քաղաքապետին, որոնք ներկայացրել են մարզի խնդիրները, ապա հայտարարել է, որ Շիրակի մարզում Կառավարությունն ամենաշատ ֆինանսական ներդրումներն է կատարում, սակայն ամեն անգամ մարզ այցելելիս ավելի շատ խնդիրներ ու բողոքներ է լսում։

Նշենք, որ այս տարի Կառավարության որոշմամբ հրատապ ծրագրերով մարզին հատկացվել է 530 մլն ՀՀ դրամ, որից 304 մլև ՀՀ դրամը նախատեսվում է ուղղել ճանապարհաշինությանը եւ մարզի ճանապարհների վիճակի բարելավմանը, դպրոցների, մանկապարտեզների, համայնքապետարանների բարեկարգմանը եւ շենքային պայմանների բարելավմանը, սակայն կարծես թե այդ գումարները եւս չեն բավարարում, ինչը վրդովվեցրել է վարչապետին։ Երեկ այս առիթով «Ժողովուրդ»-ը զրուցել է  Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի եւ Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանի հետ։

ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏ ՖԵԼԻՔԱ ՑՈԼԱԿՅԱՆ

– Պարոն Ցոլակյան, մեր տեղեկություններով՝ օրերս Շիրակի մարզ այցելած ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը լուրջ դժգոհություն է ունեցել մարզում պետբյուջեի միջոցներով իրականացվող աշխատանքներից։ Խնդրում եմ նշեք՝ արդյոք դա այդպես է եւ եթե ոչ, ինչպիսի գնահատական է տվել վարչապետը Ձեր գործունեությանը։

Գոհ էր։ Մենք միասին գնացել ենք մի տեղ, որտեղ կառուցապատման աշխատանքներ են ընթանում, իսկ մնացած կառույցները, որտեղ եղանք, աշխատող կառույցներ էին։ Մենք գոհ ենք ՀՀ վարչապետի այցից, ինքն էլ գոհ  էր մեզանից։

– Այնուամենայնիվ, ըստ մեր տեղեկությունների՝ ՀՀ վարչապետն առանձին հանդիպում է ունեցել մարզի ղեկավարության հետ, որի ժամանակ դժգոհել է  այն հանգամանքից, որ չնայած Կառավարության հատկացրած միջոցներին՝ մարզում չեն նվազում խնդիրներն ու բնակիչների բողոքները։ Կոնկրետ ինչի՞ց է դժգոհել վարչապետը։

Այդպիսի բան չի եղել, ֆինանսական հարցի հետ կապված որեւէ բան չի ասել, նման քննարկում չի եղել:

Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ»  թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31