Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Չիլինգարյան. «Սննդի կետերում մինչեւ խնդիր չի լինում ստուգում չեն իրականացնում»

Օգոստոս 08,2015 13:54

«Տարիքով մարդիկ կհիշեն, որ սովետի թվերին այսպիսի արտահայտություն կար՝ ռևիզոր է եկել, եւ փակում էին այդ խանութը կամ օբյեկտը եւ ստուգումներ էր գնում, հիմա այդպես չէ»,-այսօր «Զարկերակ» մամուլի ակումբում ասաց «Սպառողների խորհրդատվության կենտրոն» հ/կ նախագահ Կարեն Չիլինգարյան: Նրա խոսքերով հիմա խանութներում ուղղակի մշտադիտարկումների ձեւով  պետք է մտնեն եւ տեսնեն, թե ի՞նչ վիճակում է, ի՞նչպես է կատարվում աշխատանքները եւ եթե նկատվի խախտումներ ահազանգի միջոցով կասեցվի:

Պարոն Չիլինգարյանը ցավով նշեց կառավարության մի քանի տարի առաջ ընդունած որոշումը, ըստ որի, մինչեւ 70 միլիոն դրամ շրջանառություն ունեցող օբյեկտներում տնտեսվարողների մոտ իրականացվող ստուգումները պետք է կատարվեն միայն վարչապետի թույլտվությամբ՝ ստորագրությամբ, որը ըստ պարոն Չիլինգարյանի, առաջացնում է ինչ-որ խնդիրներ: «Տեսուչը, ինչպես այլ երկրներում, այստեղ եւս պետք է իրավունք ունենա ցանկացած ժամանակ մտնել օբյեկտ եւ իրականացնի ստուգումներ, իսկ մեր մոտ ասում են՝ թույլտվությունը ունենա նոր, մինչդեռ եթե նա մտել է այս ծառայության մեջ եւ այս գործն է իրականացնում արդեն նա ցանկացած ստուգողի պետք է ներս թողնի»,-նշեց Կարեն Չիլինգարյանը:

Նրա խոսքերով՝ ցանկացած սննդի օբյեկտում սպառողը կարող է սերտիֆիկատ պահանջել. օրենքը թույլ է տալիս, նաեւ պետք է ուշադիր լինել մատուցված սննդի որակին, համին: «Բոլոր սննդի կենտրոնները՝ սկսած փողոցի կրպակատիպ կետերից վերջացրած բոլոր չափանիշները պահպանող կետերի, պետք է թույլտվություն ունենան եւ սերտիֆիկացում անցնեն, որը կրկնվում է տարին մեկ անգամ»,-ասաց պարոն Չիլինգարյանը: Նա ավելացրեց, որ Հայաստանում ստուգումները իրականացվում են միայն ըստ ռիսկայնացման է, երբ տեսնում են որեւէ տեղ խնդիր է առաջացել նոր սկսում են հաճախակի ստուգել, մինչդեռ, ըստ նրա, սխալ մոտեցում է. «ի՞նչ է, պետք է սպասել, որ խնդիր լինի նոր ստուգել»,-նշեց Կարեն Չիլինգարյանի:

 

Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31