Լրահոս
Օրվա լրահոսը

Ժամացույցի խանութի սեփականատեր, 40-ամյա տղամարդը ինքնասպան է եղել. shamshyan.com

Օգոստոս 16,2015 12:10

Այսօր` օգոստոսի 16-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում; Ժամը 08:00-ի սահմաններում Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորք Մարաշ վարչական շրջանի Նորքի ամառանոցներ թիվ 282 տանը տղամարդու դի կա:

Ոստիկաններն ու քննիչները նշված տանը հայտնաբերել են նույն հասցեի բնակիչ, 40-ամյա Գեորգի Մկրտչյանի դին` գլխի մասում ստացած հրազենային վնասվածքներից:

Դիակի մոտ հայտնաբերվել է նաև իտալական արտադրության որսորդական հրացան, ինչպես նաև հայտնաբերվել է նամակ, որում գրված է, որ խնդրում եմ իմ այս քայլով ինձ չմեղադրել, ոչ ոք մեղավոր չէ:

Գ Շամշյանի տեղեկություններով` Գ. Մկրտչյանը ամուսնացած էր, խնամքին ուներ 3 երեխա և որպես տնօրեն և սեփականատեր Երևանում զբաղվում էր ժամացույցների ներմուծմամբ: Նա Երևանում գործող ճանաչված ժամացույցի խանութի սեփականատերն էր:

Լուսանկարը` Գագիկ Շամշյանի

Մանրամասներին կարող եք ծանոթանալ shamshyan.com-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31