Լրահոս
Օրվա լրահոսը

«Միություն 2015-հաղթանակի ժառանգներ». օր առաջին, ամփոփում

Օգոստոս 18,2015 17:20

«Միություն-2015. Հաղթանակի ժառանգներ-Հայաստան» միջազգային երիտասարդական ռազմամարզական կրթական մրցույթ-հավաքի շրջանակում oգոստոսի 17-ի երեկոյան Ծաղկաձորի մարզաբազայում տեղի ունեցավ «Դանակի նետում» և «Պատը` պատին» մարզաձևերում հաղթող ճանաչված մասնակիցների պարգևատրման հանդիսավոր արարողությունը:

Անհատական ցուցանիշներով լավագույնն են ճանաչվել ՌԴ Սվերդլովսկի մարզի Իվդել քաղաքի «ՇԱՆՍ» ռազմահայրենասիրական ակումբի պատանիները: Թիմային մրցումներում առաջին տեղը զբաղեցրել է «Տիգրան Մեծ» դասակը, երկրորդը՝ «Դեսանտուրան», իսկ երրորդ տեղը զբաղեցրել են «Կարմիրբանակայինները»: «Պատը` պատին» մրցույթում, որի ընթացքում կողմերը պետք է ամբողջ թիմով դուրս մղեին մրցակցին նախանշված տարածքից, առաջատար ճանաչվեց «Դեսանտուրան», երկրորդ տեղում «ՍՈԲՐ» թիմն է, երրորդում՝ «ԱԼՖԱ»-ն:

365A6960

Հաղթողներին պարգևները հանձնել են ՀՀ ՊՆ Տ և ՀԿ վարչության պետ Վարդան Ավետիսյանը, ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի պետ, գնդապետ Վիտալի Ոսկանյանը, վարժարանի պետի տեղակալ, փոխգնդապետ Կարեն Ավագյանը:

Ի լրումն մրցույթների՝ օգոստոսի 17-ին կազմակերպվել են լողի և կշռաքարի բարձրացման, հրաձգային զենքի և քիմիական-կենսաբանական պաշտպանության վերաբերյալ վարպետության դասեր:

Օրն ամփոփվել է «Հայաստանի օր» մշակութային ծրագրով, որի ընթացքում «Միություն-2015. Հաղթանակի ժառանգներ-Հայաստան» մրցույթ-հավաքին մասնակցող հայկական միացյալ թիմը ներկայացրել է Հայաստանի պատմությունը, մշակույթը, երգն ու պարը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31