Լրահոս
Օրվա լրահոսը

Երեւանցիները Դիլիջանում հափշտակելիս վնասել են Լեւոն Թոքմաջյանի «Հայուհի» արձանը

Օգոստոս 19,2015 10:59

Երեւան քաղաքի բնակիչ, 1990թ. ծնված Գեւորգ Գեւորգյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2015թ. փետրվարի 7-ին ժամը 02-ից 04-ն ընկած ժամանակահատվածում մշակութային արժեք ներկայացնող առարկա հափշտակելու դիտավորությամբ, նախնական համաձայնության գալով Երեւանի բնակիչ, 1986թ. ծնված Ասատուր Ծատուրյանի հետ՝ հափշտակել են քանդակագործ Լեւոն Թոքմաջյանի քանդակած, Դիլիջանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված, մոտ 600 հազար դրամ արժողությամբ, մշակութային արժեք ներկայացնող, մարմարից պատրաստված «Հայուհի» արձանը, որը «Ռենջ-Ռովեր» մակնիշի ավտոմեքենայի բեռնախցիկ տեղափոխելու ընթացքում անզգուշորեն վնասել են, 60 հազար դրամի չափով վնաս պատճառել:

Գ. Գեւորգյանին եւ Ա. Ծատուրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 180 հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով( «Առանձնակի արժեք ունեցող առարկաները հափշտակելը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, որն անզգուշությամբ առաջացրել է առանձնակի արժեք ունեցող առարկաների կամ փաստաթղթերի ոչնչացում կամ վնասում»), նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Ըստ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգի՝ սույն քրեական գործով դատավարությունը վաղը՝ օգոսոտսի 20-ին կմեկնարկի Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31