Լրահոս
Օրվա լրահոսը

Պայթյուն գազալցակայանում

Օգոստոս 24,2015 10:57

Օգոստոսի 23-ին, ժամը 20.15-ին ահազանգ է ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Նորաշեն գյուղի գազալցակայանում տեղի է ունեցել պայթյուն. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ «ԳԱԶ-52» մակնիշի 34 AT 638 պ/հ ավտոմեքենայի գազի բալոնը լիցքավորման ժամանակ պայթել է: ԱԳԼՃԿ-ի աշխատակից՝ 1966 թ. ծնված Հ. Ե.-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Բերդ քաղաքի ԲԿ, այնուհետև Երևանի Ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական գիտական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր:

ՀՀ ՏԿԱԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31