Լրահոս
Օրվա լրահոսը

Հրդեհ ՌԴ Մոսկվա քաղաքի «Դոմեդեդովո» միջազգային օդանավակայանում

Սեպտեմբեր 03,2015 11:22

Սեպտեմբերի 3-ին, ժամը 10.12-ին ՀՀ ՏԿԱԻՆ ՃԿԱԿ տեղեկատվություն է ստացվել, որ ՌԴ Մոսկվա քաղաքի «Դոմոդեդովո» միջազգային օդանավակայանում հրդեհ է բռնկվել:

Կապ է հաստատվել ՌԴ արտակարգ իրավիճակներում ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի հետ, որտեղից հայտնել են, որ ժամը 08.00-ին հրդեհ է բռնկվել բեռնափոխադրումների նկուղային հարկում, որտեղ իրականացվել են շինարարական 22աշխատանքներ: Հրդեհի հետևանքով այրվել է էլ.մալուխ: Ներկայումս իրականացվում են ծխահեռացման աշխատանքներ:

Հրդեհը մարված է:

Օդանավակայանի աշխատանքը մասնակի դադարեցվել է, նախատեսվում է այն վերսկսել երկու ժամից:

Օդանավակայանում գործում է էլեկտրոնային ցուցատախտակ, որում նշված է չվերթերի  ժամացուցակը:

ՀՀ ՏԿԱԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930