Լրահոս
Օրվա լրահոսը

Պատահարների պատասխանատուներին հնարավոր չէ գտնել. «Ա1+»

Սեպտեմբեր 08,2015 13:10

Այսօր տեղի ունեցավ ԱՊՀ երկրների երկաթուղային տրանսպորտի խորհրդի երկաթուղային տրանսպորտում անվտանգության հարցերով հանձնաժողովի հերթական նիստը, որին մասնակցում էին ԱՊՀ անդամ գրեթե բոլոր երկրների ներկայացուցիչները:

«Հարավ-կովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի անվտանգության գծով գլխավոր տնօրենի տեղակալ Լևոն Հակոբյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ վագոնների մաշվածության, ինչ-որ մասեր հնացած լինելու պատճառով լինում են դեպքեր, երբ մի հանրապետությունից մյուսը բեռ տեղափոխելու ժամանակ տեղի են ունենում պատահարներ, որի համար չեն կարողանում պատասխանատուների գտնել:

«Մենք հիմա քննարկում են անկախ փորձագետների խումբ ստեղծելու հարցը, որպեսզի նմանատիպ իրավիճակներում նրանց միջոցով կարողանանք հարցը կարգավորել»,-ասաց նա:

Անդրադառնալով կոնկրետ Հայաստանի երկաթուղու անվտանգությանը` Լևոն Հակոբյանը նշեց. «Մեր երկաթուղու անվտանգությունն այսօր բարձր մակարդակի վրա է գտնվում. չենք կարող այն համեմատել 2008թ-ին ունեցած իրավիճակի հետ: Այդ ժամանակ կարելի է ասել, որ անվտանգություն գրեթե չկար, բայց այսօր պատկերը բոլորովին այլ է : «Հարավ-կովկասյան երկաթուղին» այսօր իր առաջընթացը պետք է ցույց տա»: Նա այս համատեքստում հիշեցրեց, որ 2008թ-ին վագոնների գծային անկումների 450-ից ավել դեպք է գրանցվել, իսկ այս տարի արդեն նման դեպքեր ընդհանրապես չկան:

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930