Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք տանկի ակումուլյատորը խի՞ էինք բերում Ազգային ժողով»

Սեպտեմբեր 09,2015 16:00

Գեներալ Մանվելի «արտառոց իրերն» ու պատգամավորների վերանորոգված աշխատասենյակները

Գեներալ Մանվելի աշխատասենյակը լրագրողների ուշադրության կենտրոնում է հայտնվել դեռ այն ժամանակից, երբ 5-րդ գումարման ԱԺ-ի աշխատանքները նոր էին մեկնարկել: Այն ժամանակ լուրեր տարածվեցին, որ գեներալն իր հետ խորհրդարան է բերել սեւ օբսիդիանից սառնարան, գազօջախ, տանկի մարտկոց: «Ասում էին, թե գազի բալոն ենք բերել ու տանկի ակումուլյատոր: Բերածներս էլ էս ա: Մենք տանկի ակումուլյատորը խի՞ էինք բերում Ազգային ժողով»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց գեներալի օգնական Մեսրոպ Մանուկյանը եւ ցուցադրեց սենյակում տեղադրված գազօջախն ու թեյնիկը:
Հիշեցնենք, որ 2012-ի նոյեմբերին էլ գեներալի աշխատասենյակը ջուր էր լցվել, ու նորից խառնվել էին իրար: Բանվորներից մեկը միամիտ մեխ էր խփել ու ծակել ջեռուցման համակարգի խողովակը, որը դարձել էր վիճաբանության առարկա: Նույնիսկ լուրեր կային, որ գեներալը հնարավոր է՝ տեղափոխվի իր ընկերոջ՝ Սեյրան Սարոյանի սենյակ, եւ միասին աշխատեն մի որոշ շրջան: Մեսրոպ Մանուկյանն ասաց, որ այդ ժամանակից ի վեր սենյակում խնդիրներ կան, բացի այդ՝ պատերի գույնը սենյակում ուրիշ է եղել, միջանցքում՝ ուրիշ. «Որոշեցինք միագույն ներկել՝ կրեմագույն»:

2-2-2
Պարզվում է՝ գեներալը միակ պատգամավորը չէ, որի աշխատասենյակն այս տարի վերանորոգվել է: Ըստ մեր տեղեկությունների՝ 30-ից ավելի պատգամավորների աշխատասենյակներում հարդարման եւ նորոգման աշխատանքներ են եղել: Մեր հարցին՝ միայն ՀՀԿ-ականների՞ սենյակներն են վերանորոգել, Մեսրոպ Մանուկյանը վստահեցրեց, որ ոչ, առաջին հարկում, որտեղ ՀԱԿ-ի եւ «Ժառանգության» խմբակցություններն են, նույնպես կատարվել են նման աշխատանքներ: Մեր ներկայության պահին վերանորոգման աշխատանքներն ավարտում էին ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանի աշխատասենյակում:

2-2-3
Նաեւ վերանորոգել են ԱԺ-ի միջանցքները՝ ներկել են պատերը, փոխել լույսերը:
Ուշագրավ է, որ ԱԺ-ն այնքան խնայողաբար է ծախսում բյուջեի գումարները, որ, օրինակ, միջանցքներում, որտեղ գորգ է փռված, երեւացող մասերում է մանրահատակը լաքապատում ու հարթեցնում, իսկ գորգի տակ մնում է նույն խայտառակ վիճակը:

ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
08.09..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930