Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Աննախադեպ պարապուրդի ռեկորդային ցուցանիշ՝ ԱԺ-ում. էթիկայի հանձնաժողովն անգործ է

Սեպտեմբեր 10,2015 13:38

Աննախադեպ պարապուրդի ռեկորդային ցուցանիշ է արձանագրել էթիկայի հանձնաժողովը՝ ոչ մի դիմում, ոչ մի նիստ, ոչ մի որոշում չի եղել նստաշրջանի ընթացքում: Այդ մասին այսօր «Մեդիա կենտրոնում» ներկայացրեցին «ԱԺ մոնիտորինգ» ծրագրի պատասխանատուները՝ ամփոփելով 5-րդ գումարման ԱԺ-ի 7-րդ նստաշրջանի արդյունքները:

Ծրագրի փորձագետ Գոռ Աբրահամյանը նշեց, որ Էթիկայի հանձնաժողովի անգործության պատճառներից մեկը վստահության պակասն է այդ հանձնաժողովի նկատմամբ, նաեւ այն, որ հանձնաժողովի որոշումները որեւէ ազդեցություն չեն թողնում պատգամավորի վարքագծի վրա:

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը լսելով ամենաակտիվ խմբակցության, ամենաակտիվ պատգամավորների մասին ցուցանիշները՝ ասաց, որ երկրորդական է, թե ով քանի հարց է տվել, այդ քանակական ցուցանիշը իրական ակտիվության հետ կապ չունի, կարող է քիչ հարց տաս, բայց ավելի լավ աշխատես: Նա ասաց, որ նստաշրջանի ընթացքում կառավարության հետ հարցուպատասխանը մի տեսակ պատգամավորների տնային աշխատանքը կատարելու նման մի բան էր: Գզրոցներից հարցեր էին հանում տալիս, նրանք իրենց գզրոցներից պատասխաններն էին հանում ու հնչեցնում:

Էդմոն Մարուքյանի խոսքերով՝«որ նոր էին ընտրվել, անընդհատ խոսում էին խորհրդարանի դերի բարձրացման մասին, հետո պարզվեց, որ ի՞նչ դեր, ոչ մի դեր էլ չունի խորհրդարանը»:

ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանն ասաց, որ անբովանդակ ելույթները ԱԺ-ում շատ են եւ եթե դրանք զսպեն, միգուցե արտահերթ նիստի անհրաժեշտություն չլինի:

Arcvik_Minasyan

ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանն էլ հավելեց, որ պատգամավորներին հատկացված հարց տալու ժամանակն էլ ճիշտ չեն կարողանում օգտագործել, «անբաղ-զանբաղ խոսում են»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930