Լրահոս
Օրվա լրահոսը

Բաղրամյան պողոտայում վերականգնվել է երթևեկությունը. Ցուցարարներին բերման ենթարկեցին (Տեսանյութ)

Սեպտեմբեր 12,2015 06:28

Այս պահին ոստիկանությունը վերականգնում է Երևանի Բաղրամյան պողոտայի երթևեկությունը:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք` նախ բռնի ուժով ցրեցին «Ոչ թալանին» նախաձեռնության կողմից անցկացվող ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման խաղաղ հավաքը, այնուհետև ցուցարարների մի մասին հրելով դեպի մայթ, մյուսներին տանելով Բաղրամյանից՝ փորձում են վերականգնել երթևեկությունը:

Clashes between protesters and policemen took place during the protest action against electricity price increase on Baghramyan Avenue

Ջրցան մեքենայով կատարվում են պողոտայի մաքրման աշխատանքներ:

Clashes between protesters and policemen took place during the protest action against electricity price increase on Baghramyan Avenue

Clashes between protesters and policemen took place during the protest action against electricity price increase on Baghramyan Avenue

«Ոչ թալանին» նախաձեռնության համակարգող խմբի անդամ Ռիմա Սարգսյանը «Ազատության» հետ զրույցում հայտարարեց, որ փորձել է տվյալներ ձեռք բերել ոստիկաններից, թե բերման ենթարկվածներին, որ բաժանմունքներ են տարել, սակայն նրանք ոչ մի տեղեկություն չունեին: Բայց նա նշեց, որ ցուցարարներին մասսայաբար բերման են ենթարկել և կարելի է ասել՝ ինքը միայնակ է այստեղ:

Maksim SargsyanՌիմա Սարգսյանը նշեց. «Չգիտեմ՝ բերման ենթարկվածների մեջ քանի տուժած կարող է լինել, բայց այստեղ ունենք երեք հոգի՝ մեկը աղջիկ: Ոստիկանների գործողությունները խաղաղ հավաքը ցրելու հետ կապված ևս անօրինական են: Հրեշտակների գումարտակները, բռունցքներ արած, կարելի է ասել՝ հատուկ միջոց կիրառելով մոտեցան և քսանից-հիսուն հոգուն ցրեցին: Մայթին օղակ ակցիա է կիրառվել, որից մարդկանց մոտ շնչահեղձություն է առաջացել, սրտի աշխատանքն է վատացել: Նման վիճակում է նախաձեռնության անդամներից Արթուր Քոչարյանը: Մաքրեցին պողոտան, բայց դա ոչինչ չի նշանակում, պիտի օրենքները կիրառվեն, որ կարողանանք մաքրվել»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930