Լրահոս
Օրվա լրահոսը

Գուսաններ ծնած Գուսանագյուղում երաժիշտ չի մնացել (Տեսանյութ)

Սեպտեմբեր 16,2015 11:40

Aravot.am-ի հետ զրույցում Անիի տարածաշրջանի Գուսանագյուղի մտավորականները նեղսրտեցին, որ իրենց մշակույթի տունը չի գործում: Այն վերանորոգման կարիք ունի, սակայն ամեն տարի գյուղի ավագանին դիմում է կառավարությանը, հաշվարկներ են անում ու իրենց խնդրանքն անտեսում: Մինչդեռ, ըստ գյուղացիների, մշակույթի տունը իրենց կյանքի բաղադրիչ մասն է, այս գյուղում անկախ մասնագիտությունից՝ կլինես բժիշկ, հաշվապահ, թե հովիվ, որպես կանոն, երաժշտական կրթություն են ստացել բոլորը. պարտադիր հաճախել են մշակույթի տան տարբեր երգի ու պարի խմբակներին:

Բացի այդ, ըստ Գուսանագյուղի բնակիչների, եթե լիներ մշակույթի տունը, գյուղի երիտասարդները համատարած չէին գնա արտագնա աշխատանքի: Այն ոչ միայն կաշխուժացներ գյուղի կյանքը, այլ կդառնար հաց վաստակելու միջոց երիտասարդների համար: Ըստ գյուղի բնակիչների, այդ փորձը իրենք ունեցել են:

«Մեր գյուղը ի պատիվ մեր աշուղի՝ Սարգիս Նախշքարյանի,անվանափոխել են, վերանվանել Գուսանագյուղ: Մեր աշուղը հայերեն չի երգել, միայն պարսկերեն է երգել ու շատ հայտնի է եղել դրսերում, շատ ընդունված ու հարգված: Նա մեծ թվով հետեւորդներ է ունեցել: Շիրակի դաշտավայրի առաջին նվագողները եղել են մեր գյուղացիները: Իսկ հիմա ոչ մի նվագող չկա գյուղում: Չկար երաժշտական մի գործիք, որ մեր գյուղացիները չնվագեին՝ էլ թառ, էլ դուդուկ, էլ կլառնետ, քամանչա, ինչ պարի խմբակներ կային, բայց ոնց որ երկրաշարժը եղավ, կուլտուրայի տան կտուրն ավերեց, հիմա վերանորոգման կարիք ունի, մոռացան ամեն ինչ: Ջահելությանը գյուղում պահելու համար պիտի պահպանենք ու զարգացնենք կուլտուրան, հո ուզածներս մեծ բան չէ», -դժգոհեց գյուղի նախկին անասնաբույժ Ավետիք Խաչատրյանը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930