Լրահոս
Օրվա լրահոսը

«Անգամ չեն կարողանում միասնություն պահպանել իրենց իսկ շարքերում, ապա ինչպես պետք է ժողովրդին միավորեն մեր դեմ». «Ժողովուրդ»

Սեպտեմբեր 17,2015 11:50

ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը, պատասխանելով «Ժողովուրդ»-ի հարցին, թե արդյոք մտավախություն չունի, որ նոր Սահմանադրության ընդունման դեպքում ԱԺ փոխխոսնակներից մեկի պաշտոնը հատկացվելու է ընդդիմությանը, եւ դրա արդյունքում ինքը կարող է զրկվել ԱԺ փոխնախագահի պաշտոնից, պատասխանեց, թե պաշտոնն իր համար ինքնանպատակ չէ:

– «Ոչ»-ի ճակատում ԱԺ ՀԱԿ եւ «Ժառանգություն» խմբակցության ներկայացուցիչներն արդեն հայտարարել են, որ իրենք ամեն ինչ անելու են, որպեսզի իշխանություններն իրենց սցենարի իրագործմանը չկարողանան հասնել։ Ինչպե՞ս են իշխանությունները պայքարելու այդ քաղաքական ուժերի դեմ։

– Լավ եք, էլի, ես խորը հարգանք ունենալով բոլոր քաղաքական կուսակցությունների նկատմամբ՝ կարծում եմ, որ բոլոր քիչ թե շատ ազդեցիկ քաղաքական կուսակցությունները հավաքված են պառլամենտում ու պառլամենտի ճնշող մեծամասնությունը գոնե քննարկում է ու հիմնականում կողմ է Սահմանադրական բարեփոխումներին, պառլամենտականացմանը։ Ձեր կողմից նշած քաղաքական ուժը ինքն իր ֆրակցիայում մի դեմ ունի, եթե ռեալ նայում ենք, «Ժառանգություն»-ից միայն դեմ արտահայտվել է Զարուհի Փոստանջյանը։

Իրենք իրենց հակասում են, եթե իրենք այդքան ուժեղ են, որ ժողովրդին պետք է միավորեն «Ոչ»-ի ճակատում, բայց անգամ չեն կարողանում միասնություն պահպանել իրենց իսկ շարքերում, ապա ինչպես պետք է ժողովրդին միավորեն մեր դեմ։ Եթե ես չեմ կարողանում իմ թիմին իմ շուրջ հավաքել, ես ոնց պետք Է ժողովրդին համախմբեմ ու ասեմ՝ եկեք իմ հետեւից։ Իրենց թիմն իրենց չի հավատում, ես չեմ ցանկանում իրենց վրա կենտրոնանալ, որովհետեւ ծիծաղելի իրավիճակ է ստեղծվել։ Եթե մինչեւ 2013 թվականը բոլորը հայտարարում էին, որ պետք է լինի պառլամենտական ընտրակարգ, ապա հիմա ինչի՞ն են դեմ։

ԱԺ-ում հիմա քննիչ հանձնաժողով է ստեղծվելու, բոլոր հիմնական պաշտոնները 3/5-ով են ընտրվելու՝ դատախազ, վերահսկիչ պալատ եւ այլն, ինչի մասին է խոսքը։ Առանց ընդդիմության չեն կարող ընտրել, դրա վատը ո՞րն է։ Կլինի պառլամենտական, կլինի նախագահական թե կիսանախագահական, Ձեր նշած քաղաքական ուժերը ես կասկածում եմ, որ կարող են 5 տոկոսը հաղթահարել, ուր մնաց թե իշխանության գան։ Ընդդիմության մեջ շատ պայծառ դեմքեր կան, ես չեմ ասում, որ միշտ հանրապետականը պետք է պապենական ընտրվի, բայց այդ քաղաքական ուժերն այսօր 5 տոկոս հավաքելու խնդիր ունեն։ Պրոբլեմն իրենց մեջ է, իրենք իրենց չեն կարողանում համախմբել։

Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930