Լրահոս
Օրվա լրահոսը

«Պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու դեպքում որեւէ բուժում չի իրականացվում»

Սեպտեմբեր 17,2015 19:33

Արմինե Սադիկյանի խոսքերով՝ գերակշիռ մաս է կազմում, երբ զորակոչիկին անհրաժեշտ է լրացուցիչ փորձաքննություն իրականացնել, սակայն հիմնականում հրաժարվում են դա անել

«Բժիշկներն ազատ չեն արտահայտելու եւ իրական պատկերը ներկայացնող ախտորոշումներ դնելու»,- սեպտեմբերի 17-ին «Մեդիա կենտրոնում» լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի խաղաղասաիրական ծրագրերի համակարգող Արմինե Սադիկյանը:

Նա նշեց, որ գերակշիռ մաս է կազմում, երբ զորակոչիկին անհրաժեշտ է լրացուցիչ փորձաքննություն իրականացնել, սակայն հիմնականում հրաժարվում են դա անել. «Զորակոչիկները կամ հարազատները, համաձայն չլինելով իրենց պիտանելիության վերաբերյալ  որոշմանը՝ խուսափում են ներկայանալ զորակոչման օրը զինկոմիսարիատ, որպեսզի գնան զինվորական ծառայության: Այդ դեպքում նրանց նկատմամբ քրեական գործ է հարուցվում, բայց մենք ունենք դեպքեր, առնվազն երեքը ես կնշեմ, որ նրանք հունվար ամսին պետք է զորակոչվեին, նրանք խուսափել են, այսինքն՝ հրաժարվել են ներկայանալ, եւ այնպես է ստացվել, որ քրեական գործի շրջանակներում վերափորձաքննություններ են նշանակվում, այնպես է ստացվել, որ ամառային զինակոչին նրանք ազատվել են ծառայությունից: Այսինքն՝ հարց այդ ո՞նց է ստացվել, որ ընդամենը հինգ ամիս հետո մարդ, առանց առողջական որեւէ փոփոխության , որ նույն օրենքի պայմաններում ճանաչվեցին ոչ պիտանի: Եթե ծնողները հետամուտ չլինեն, կազմակերպությունը չզբաղվեր նրանց հարցով, նրանք արդեն պետք է զինծառայող լինեին»:

Արմինե Սադիկյանն ընդգծեց, որ բուժման նպատակով տարկետում տրամադրելու դեպքում որեւէ բուժում չի իրականացվում: Նա նշեց, որ ՀՔԱ Վանաձորի գրասենյակին 2014 թվականի ձմեռային եւ 2015 թվականի ամառային զորակոչների ընթացքում իրենց դիմած 45 անձանցից 5 հոգու վերաբերյալ կայացվել է պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու որոշում, 12-ի վերաբերյալ տարկետման որոշում, 7 հոգի ճանաչվել է զինվորական ծառայության համար պիտանի, որոնցից 2-ի նկատմամբ կրկնակի փորձաքննություն չի նշանակվել:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոնի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930