Լրահոս
Օրվա լրահոսը

Տ. Կիրակոս աբեղա Դավթյանը նշանակվել է Գեղարքունիքի թեմի առաջնորդական տեղապահ

Սեպտեմբեր 18,2015 13:18

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Հոգեշնորհ Տ. Կիրակոս աբեղա Դավթյանը, ազատվելով Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմում ստանձնած պարտականություններից, նշանակվել է Գեղարքունիքի թեմի առաջնորդական տեղապահ:

Տ. Կիրակոս աբեղա Դավթյան

(կենսագրություն)

Տ. Կիրակոս աբեղա Դավթյանը (ավազանի անունը` Գևորգ) ծնվել է 1982 թ. մայիսի 20-ին, Թբիլիսիում:

1989-1999 թթ. սովորել է տեղի թիվ 104 միջնակարգ դպրոցում:

1999-2004 թթ. սովորել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում:

2005 թ. նոյեմբերին պաշտպանել է ավարտաճառ` «Հայ-վրացական եկեղեցական բաժանման վավերագրերը» թեմայով:

2005-2006 թթ. աշխատել է Մայր Աթոռի «Գարեգին Ա» աստվածաբանական-հայագիտական կենտրոնում:

2005 թ. փետրվարի 5-ին, ձեռամբ Գերաշնորհ Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանի, ձեռնադրվել է կուսակրոն քահանա` վերակոչվելով Կիրակոս աբեղա:

2005-2008 թթ. ծառայության է կոչվել Վիրահայոց թեմում` որպես Բաթումիի Ս. Փրկիչ եկեղեցու հոգևոր հովիվ:

2008-2012 թթ.  սպասավորել է Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմում` որպես Մելբուռնի Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ:

2013-2015 թթ., որպես փոխառաջնորդ, ծառայել   է Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմում:

Տեղեկատվական համակարգ
Մայր Աթոռ Ս. Էջմիածին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930