Լրահոս
Օրվա լրահոսը

«Մուսալեռ» հայրենակցական միության ներկայացուցիչներն այցելեցին Ծիծեռնակաբերդ

Սեպտեմբեր 18,2015 15:29

Սեպտեմբերի 18-ին «Մուսալեռ» հայրենակցական միության ներկայացուցիչներն այցելեցին Ծիծեռնակաբերդ, ծաղկեպսակ դրեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, ծաղիկներ խոնարհեցին անմար կրակի մոտ, լռությամբ և խոնարհումով հարգեցին մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակը։

«Մուսալեռ» հայրենակցական միության ներկայացուցիչները եղան Ցեղասպանության թանգարանում, որտեղ  Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի  տնօրեն Հայկ Դեմոյանի մասնկցությամբ տեղի ունեցավ ֆրանսահայ ճարտարագետ Ժորժ Կևորկյանի «Ֆրանսիական ռազմածովային նավատորմի օգնությունը հայերին 1909-1915թթ» գրքի շնորհանդեսը:

8175-1

Բարձր գնահատելով Ժորժ Կևորկյանի աշխատանքը՝ Հայկ Դեմոյանը Ժորժ Կևորկյանին պարգևատրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «Ֆրանց Վերֆել» մեդալով: Ֆրանսահայ ճարտարագետը բարձր գնահատանքի արժանացավ նաև Մուսա լեռան հերոսամարտի 100-ամյակի կենտրոնական մարմնի կողմից: Ժորժ Կևորկյանը պարգևատրվեց նաև «Մուսա լեռ» պատվո շքանշանով:

Շնորհակալություն հայտնելով նման բարձր պարգևների համար՝ Ժորժ Կևորկյանը հույս հայտնեց, որ գիրքը մի օր անպայման կթարգմանվի հայերերն:

Այնուհետև տեղի ունեցավ Մուսա լեռից բերված և մուսալեռցիների կենցաղը ներկայացնող իրերի ցուցադրություն:

Միջոցառման ավարտին ներկաները մասնակցեցին ծառատունկի արարողությանը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930