Լրահոս
Օրվա լրահոսը

Անցկացվեց «Խոսքի  և  տեսախցիկի  զորությունը» թեմայով դասընթաց լրագրողների համար

Սեպտեմբեր 20,2015 18:00

Սեպտեմբերի  18-ին  «Էրեբունի  Պլազա»  բիզնես  կենտրոնում  տեղի   ունեցավ  «Խոսքի  և  տեսախցիկի  զորությունը»  դասընթաց  լրագրողների  համար: Կարևորելով լրագրողական աշխատանքի ներգործությունը հասարակության լայն շերտերի մտածելակերպի ձևավորման վրա, LIFE ծրագրի գործընկեր «Ունիսոն» հասարակական կազմակերպությունը անցկացրեց դասընթաց ԶԼՄ ներկայացուցիչների համար «Գրչի և տեսախցիկի զորությունը» խորագրով: Դասընթացի  հիմնական  նպատակն  է  լրագրողներին  տեղեկացնել  հաշմանդամություն  ունեցող   անձանց  մասին  նյութեր   գրելիս  կամ   լուսաբանելիս  օգտագործել  ճիշտ   տերմինաբանություն , գրել  ճիշտ  բառեր, չօգտագործել  հուզիչ  բառեր,  որոնք  շատ  դեպքերում  անտեղի   են  օգտագործվում  լրագրողների   կողմից:

«Ունիսոն»  հասարակական  կազմակերպության   տնօրեն  Արմեն  Ալավերդյանը   լրագրողներին   ներկայացրեց  հաշմանդամություն  ունեցող  անձանց  հիմնախնդիրների  լուսաբանման  կանոնները: Սեմինարին  ներկա  գտնվող  լրագրողների  համար ներկայացվեցին    ոլորտում  առկա  մի  շարք   սխալներ,  որոնց  կրկնօրինակմանը  հանդիպում  ենք    ամեն  քայլափոխի:  Տարբեր  լրատվամիջոցներ  կատարելով  նույն  սխալը   հանրությանը  դրդում   են   սովորել   այդ   նույն  սխալները (հաշմանդամություն  ունեցող  անձանց  նկատմամբ  առաջացնելով  խղճահարություն):

Դասընթացի  ընթացքում  ներկա  գտնվող   լրագրողներին  ներկայացվեցին  նաև  այն  սխալները,  որոնք   շատ հաճախ  գործածում  են    իրենց  գործընկերները: Հաշվի  առնելով,  որ  հասարակությանը  կրթելու  գործում  նաև  մեծ  դեր  ու  նշանակություն ունեն ԶԼՄ-ները, «Ունիսոն»  հասարակական  կազմակերպությունը  այս   դասընթացն  առանձնահատուկ  կազմակերպել   էր   միայն  լրագրողների  համար,  որի  նպատակն   էր լրագրողներին  տեղեկացնել   հաշմանդամություն  ունեցող  անձանց  մասին  լուսաբանելիս   տվյալ  իրադարձությունը   ներկայացնել  ճիշտ  կերպ   և  մատուցել  գեղեցիկ,  քանի   որ  հաշմանդամություն   ունեցող   անձանց   միայն  դեկտեմբերի  3-ին  չպետք  է  հիշել,  և    միայն  սահմանափակվել   այդքանով:

Դասընթացի  ավարտին  «Ունիսոն»  հասարակական  կազմակերպության  կողմից   վկայագրեր   հանձնվեցին  նաև   ներկա   գտնվող   բոլոր  լրագրողներին:

Դիանա  ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930