Լրահոս
Օրվա լրահոսը

Անարգել փախուստ ու գերատեսչական ֆուտբոլ. «Հայկական ժամանակ»

Սեպտեմբեր 23,2015 11:07

Համաձայն ՀՀ Քննչական կոմիտեի հայտարարության, սեպտեմբերի 2-ին Արաբկիրի քննչական բաժնի քննիչը խոշոր չափերի գողության մեջ կասկածվող Վահան Մարտիրոսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրել չհեռանալու մասին ստորագրությունը։

Համաձայն «ՀՀ սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգ ստեղծելու, դրա շահագործման կարգը եւ համակարգից օգտվողների ցանկը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 2006 թվականի որոշման 5-րդ կետի «թ» ենթակետի, ոստիկանությունը պարտավոր է սահմանային էլեկտրոնային կառավարման համակարգում մուտքագրել տեղեկություններ այն անձանց մասին, ում նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։ Այդ համակարգում նշման առկայության դեպքում սահմանապահների կողմից քաղաքացու ելքը արգելվում է:

Սակայն, այդուհանդերձ, սեպտեմբերի 4-ին ժամը 00:46 րոպեին Վահան Մարտիրոսյանը Բագրատաշենի անցակետով անարգել դուրս է եկել հանրապետությունից։

Փորձեցինք ՀՀ ոստիկանությունից պարզել, թե արդյոք վերջինս այդ էլեկտրոնային համակարգում կատարե՞լ է նշումը, ինչին ի պատասխան մեզ հայտնեցին, որ Քննչական կոմիտեն ոստիկանությանը չի հայտնել խափանման միջոցի մասին, որի համար էլ ոստիկանությունը չէր կարող էլեկտրոնային համակարգում որեւէ նշում կատարել։

Մյուս կողմից, Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը հայտնեց, որ դեռեւս օգոստոսի 31-ին քննիչը հանձնարարություն է տվել ոստիկանության Արաբկիրի բաժնին՝ ձեռնարկել անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ Վահան Մարտիրոսյանի եւ նրա կնոջ կողմից ՀՀ պետական սահմաններից հնարավոր դուրս գալը բացառելու ուղղությամբ։

Իսկ մյուս կողմից, ի պատասխան դրա, ՀՀ ոստիկանության ՀԿԼ վարչության պետ Աշոտ Ահարոնյանը հայտարարեց, որ նշված սահմանային էլեկտրոնային համակարգը նման ընթացակարգ չի ենթադրում եւ որ ոստիկանությունը այդտեղ կարող էր նշել միայն խափանման միջոց ընտրելու ստորագրությունը, որի մասին ոստիկանությանը չի հայտնվել։

Գերատեսչությունների այս ֆուտբոլից (երբ մեկը մյուսի վրա է գցում մեղքը) ի վերջո պարզ է դառնում, որ թերի է ամբողջ իրավապահ համակարգը, որը ստանալով բյուջետային ահռելի ֆինանսավորում, չի կարողանում կատարել արդարադատությանն ուղղված տարրական գործառույթներ։

Դանիել ԻՈԱՆՆԻՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930