Լրահոս
Օրվա լրահոսը

«Ազգաբնակչությանը հուզող հարցերին պատասխանելու, լրագրողների հետ շփումներ ունենալու համար շատ կարևորում եմ Սամվել Կարապետյանի խափանման միջոցը փոփոխելը». Արմեն Ֆերոյան

Ապրիլ 17,2026 19:20 Share

«Ցանկանում եմ բոլորին հիշեցնել, որ երբ պարոն Կարապետյանը գալիս է մասնակցելու դատական պրոցեսներին, բազմաթիվ լրագրողներ են մոտենում և փորձում են հարցեր հնչեցնել։ Բոլորս շատ լավ հասկանում ենք, որ լրագրողներին հուզող բազմաթիվ հարցեր կան։ Իսկ լրագրողներին հուզող հարցերի մեջ կան մեր ազգաբնակչությանը հուզող հարցերը։ Հետևաբար, չափից շատ կարևորում ենք նաև լրագրողների հարցերին պատասխանելը»,- Սամվել Կարապետյանի խափանման միջոցը փոխելու դատական նիստում նախագահող դատավորին դիմեց պաշտպաններից Արմեն Ֆերոյանը։

«Մեր ազգաբնակչությանը հուզող հարցերին պատասխանելու համար, լրագրողների հետ շփումներ ունենալու համար ես շատ կարևորում եմ Սամվել Կարապետյանի խափանման միջոցը փոփոխելը, քանի որ վերջինս, լինելով տնային կալանքի մեջ, չի կարող հաղորդակցվել լրագրողների հետ։ Իսկ որոշ ուժային շրջանակներում դա մանիպուլացնում են, թե՝ տեսեք, խուսափում է պատասխանել լրագրողների հարցերին։ Ի լուր բոլորի՝ ուզում եմ հայտարարել, որ տնային կալանքի մեջ գտնվող անձը չի կարող շփումներ ունենալ լրատվական ընկերությունների հետ։

Եթե հանրությունը շատ մեծ ցանկություն ունի, իսկ մենք վստահ ենք, որ հանրությունն այդ մեծ ցանկությունն ունի, և դա արտահայտվում է լրագրողներին հուզող հարցադրումներով, որ Սամվել Կարապետյանը պատասխանի և պարզաբանի բոլոր հարցերին, կարծում եմ, որ սա ոչ միայն մեր դիրքորոշումն է, ոչ միայն մենք ենք կարևորում, որ խափանման միջոցը վերացվի, այլ նաև ազգաբնակչության»,- ասաց փաստաբանը։

 

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930