Լրահոս
Օրվա լրահոսը

Նալբանդյանը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղված Հայաստանի և միջազգային հանրության ջանքերը

Սեպտեմբեր 26,2015 12:03

Սեպտեմբերի 25-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ներկա գտնվեց ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 70-րդ նստաշրջանի շրջանակներում Հռոմի Պապ Ֆրանցիսկոս Առաջինի ելույթին։

Նույն օրը Էդվարդ Նալբանդյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում մասնակցեց «Ետ-2015 ՄԱԿ-ի զարգացման օրակարգի» գագաթաժողովի բացմանը, որին ելույթներով հանդես եկան ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը, Գերմանիայի կանցլերը, Իսպանիայի թագավորը, Եգիպտոսի, Վիետնամի նախագահները, բազմաթիվ այլ պետությունների և կառավարությունների ղեկավարներ։ Գագաթաժողովին ընդունվեց «Զարգացման նոր օրակարգ 2030» փաստաթուղթը, որն ուրվագծում է առաջիկա 15 տարիների համար աշխարհի զարգացման ուղենիշները։

Նյու Յորքում Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ Նորվեգիայի արտաքին գործերի նախարար Բորգե Բրենդեի հետ։

Հայաստանի և Նորվեգիայի արտգործնախարարները հանգամանալից քննարկեցին երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավորությունները։

Հայաստանի և Նորվեգիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մտքեր փոխանակեցին մի շարք միջազգային և տարածաշրջանային խնդիրների շուրջ։

Նորվեգիայի ԱԳ նախարարի խնդրանքով նախարար Նալբանդյանը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղված Հայաստանի և միջազգային հանրության ջանքերը։

Հայաստանի արտգործնախարարի հաջորդ հանդիպումը Բուլղարիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Դանիել Միտովի հետ էր։

Զրույցի ընթացքում կողմերն անդրադարձան երկկողմ հարաբերությունների զարգացման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերին։ Այս համատեքստում երկուստեք կարևորվեց բարձրաստիճան այցելությունների կազմակերպումը, արտգործնախարարությունների միջև խորհրդակցությունների անցկացումը, միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցության սերտացումը։

Հայաստանի և Բուլղարիայի արտգործնախարարները մտքեր փոխանակեցին ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի շուրջ։ Այս համատեքստում երկուստեք կարևորվեց աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին։

Երկխոսությունը շարունակելու նպատակով Դանիել Միտովը Էդվարդ Նալբանդյանին հրավիրեց պաշտոնական այցելություն կատարել Բուլղարիա։

Արտաքին գործերի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930