Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրիում ընտրությունների հարցումներ են. «Հայկական ժամանակ»

Սեպտեմբեր 29,2015 11:25

Գյումրիում վերջին շրջանում հարցումներ են իրականացվում, որոնց նպատակը պարզելն է, թե ով կարող է հաղթել 2016-ին՝ Գյումրու քաղաքապետի ընտրություններում։

Թեմայի վերաբերյալ մի քանի հարց ուղղեցինք նաեւ Գյումրիի գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանին.

– Պարոն Բալասանյան, տեղյա՞կ եք, որ հարցումներ են կազմակերպում Գյումրիում ու փորձում են իմանալ՝ եթե քաղաքապետի ընտրություններ լինեն, ում կտան քաղաքացիները իրենց ձայնը։

– Կներեք, բայց ես տեղյակ չեմ։ Ե՞րբ են հարցում արել։

– Վերջերս։ Այսինքն՝ այդ հարցումները դուք չե՞ք անցկացնում։

– Ոչ, ոչ։ Հարցումն ինչի՞ս է պետք, որ կազմակերպեմ, բայց հիմա շուտ չի՞ հարցումներ անցկացնելու համար։

– Կասկածներ ունե՞ք, թե ով կարող է կազմակերպած լինել։

– Երեւի ինչ-որ մեկին հետաքրքիր է, չեմ կարող ասել։ Ինձ, օրինակ, նման բան հետաքրքիր չէ, որովհետեւ ես աշխատում եմ:

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930