Լրահոս
Օրվա լրահոսը

Աշխատանքային այց 2-րդ բանակային զորամիավորում

Սեպտեմբեր 29,2015 18:14

Սեպտեմբերի 28-ին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն աշխատանքային այցով եղել է 2-րդ բանակային զորամիավորման ենթակա ստորաբաժանումներում:

Շրջայցի նպատակն էր տեղում դիտարկել զինվորական ծառայության կազմակերպման պայմանները, նոր կառուցվող ու նորոգվող շինությունների ընթացիկ աշխատանքները, ծանոթանալ սահմանագոտու տվյալ հատվածի օպերատիվ իրավիճակին, ինչպես նաև ստուգել նախորդ այցերի ժամանակ տրված հանձնարարականների կատարման ընթացքը։

Պաշտպանության նախարարի կողմից առանձնակի ուշադրության են արժանացել նոր կառուցվող շինությունները  անհրաժեշտ գույքով համալրելու աշխատանքների ընթացքը:

Աշխատանքային այցի շրջանակում Սեյրան Օհանյանը եղել է մարտական հենակետերում, դիտարկել մարտական հերթապահության իրականացման պայմաները: Բանակային զորամիավորման հրամանատարության և ՀՀ ՊՆ պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարների հետ քննարկվել են սահմանագոտու տվյալ հատվածի մարտական հենակետերի ինժեներական բարելավման և լրակահավորման միջոցառումները:

Մարտական հենակետերում նախարարը ճաշել է հերթապահություն իրականացնող զինծառայողների հետ՝ իր երախտագիտությունը հայտնելով անձնվիրաբար ու խիզախորեն ծառայելու համար:

Սահմանագոտու տվյալ հատված կատարած շրջայցի ավարտին էլ հրամանատարական կազմին առաջադրվել են որոշակի խնդիրներ, տրվել են ցուցումներ և հանձնարարականեր՝ իրականացվող աշխատանքներն առավել արդյունավետ իրականացնելու ուղղությամբ՝ մասնավորապես ԼՂ ՊԲ հետ համադրված և պլանավորված խնդիրների շրջանակում:

ՀՀ Պաշտպանության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930