Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ է Արամ Մանուկյանը տվել Վահրամ Բաղդասարյանի անունը

Սեպտեմբեր 29,2015 18:42

Մի առիթով «Առավոտի» հետ զրույցում ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, անդրադառնալով իր ընդդիմադիր գործընկերների քաղաքական դիրքորոշմանը, կարծիք էր հայտնել, թե ընդդիմադիրները պարզապես ականջահաճո հայտարարություններ են անում, որպեսզի գրավիչ դառնան ու հաճախ հակասում են իրենք իրենց:

Վահրամ Բաղդասարյանը մանրամասնել էր . «Նիկոլն ասաց, որ ինքը չի միանա «ոչ»-ին, բայց հանրությանը կոչ արեց «ոչ» ասել բարեփոխումներին՝ ինքնըստինքյան միանալով այդ ճակատին: Արամ Մանուկյանը, Լեւոն Զուրաբյանը ասում էին՝ որեւէ քննարկման չենք մասնակցելու, բայց ուղիղ եթեր էին ուզում, որպեսզի նկարահանվեն, եւ բուռն քննարկման մեջ են մտնում: Իրենք հասկացան, որ քննարկման չմասնակցելով՝ քաղաքական դաշտից դուրս են մնում: Բայց ուշ հասկացան»:

Aravot.am-ը ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանից հետաքրքրվեց` արդարացվա՞ծ է արդյոք  ՀՀԿ-ականի այս մոտեցումը նա պատասխանեց, որ հարցը կոռեկտ չէ: Դառնալով հարցի այն հատվածին, թե հակասում են իրենց հայտարարություններին, թե չեն մասնակցում սահմանադրական փոփոխությունների քննարկումներին, հետո եթեր են պահանջում, պարոն Մանուկյանն ասաց. «Բովանդակային քննարկումների մենք չենք մասնակցել, բայց մենք եթեր պահանջում ենք, որ ժողովրդին բացատրենք`դա ավանտյուրա է»:

Մեր այն հարցին` այն, որ ԱԺ-ում Վահրամ Բաղդասարյանի անունն է տվել, թե դեմ է սահմանադրական փոփոխություններին, արդյոք Վահրամ Բաղդասարյանն իր մոտ անկեղծացե՞լ է, թե՞ իրավիճակից ելնելով է տվել նրա անունը, պարոն Մանուկյանը պատասխանեց, որ դա եղել է իրավիճակային: Հետո էլ հավելեց. «Բայց ՀՀԿ-ում էլ կան մարդիկ, որոնք դեմ են»: Պարոն Մանուկյանը չցանկացավ անուններ տալ` նշելով, թե չի ուզում «տալ այդ նորմալ մարդկանց անունները»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930