Լրահոս
Օրվա լրահոսը

«Արդեն հրետանի է աշխատում». Փորձագետը՝ սահմանային դեպքերի մասին

Սեպտեմբեր 29,2015 20:42

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը, վկայակոչելով ԼՂՀ ՊԲ- հայտարարությանը, հայտնեց, որ ադրբեջանական կողմը արդեն կիրառում է խոշոր տրամաչափի զինատեսակներ:

«Հակառակորդը կիրառել է D 30 հրանոթներ, Բերդավանից ունենք ապացույցներ, որ բնակավայրը հրթիռակոծվել է համազարկային կրակի կայաններից թուրքական TR 107 կայանից, արդեն հրետանի է  աշխատում… դա Ադրբեջանի քաղաքականությունն է, փորձում են արյունաքամ անել, փորձում են հոգեբանական ճնշում գործադրել»,- ասաց փորձագետը:

Պարոն Վրթանեսյանը պնդում է, որ Ադրբեջանը լայնամասշտաբ պատերազմի պատրաստ չէ. «Բայց դարձել է իր փակուղային քաղաքականության պատանդը, էսկալացիան շատացնում են՝ հույս ունենալով, որ մի պահ կկանգնեցնեն, ու Հայաստանն առաջինը զիջումների կգնա: Իրականում հասել ենք իրավիճակի, որ Հայաստանը դադարել է թեկուզ պայմանական, արտաքին աշխարհին ուղղված դիվանագիտական ռեվերանսներ կիրառելուց: Հայկական կողմը բացահայտ հայտարարեց, որ այսուհետեւ լրիվ ուրիշ հարթությունում է  շարունակվելու:

Իմ կարծիքով, որոշ ժամանակ էսկալացիա լինելու է, Սերժ Սարգսյանի հայտարարությունը ոչ այնքան ուղիղ, բայց հստակ էր, որ Ղարաբաղը համարում է  Հայաստանի անբաժան մաս: Սա խոսում է, որ  շատ բան է  փոխվել. նախնական պայմանավորվածություններ կային, հասել էին ինչ-որ բաների, սկզբունքներ եւ այլն, հիմա ամեն ինչ զրոյից է աշխատելու: Ադրբեջանը հույս ուներ ինչ-որ բան պարտադրել, բայց ստիպված է  լինելու իր համար զրոյից, սպիտակ թղթից ու ընդորում, իր համար ոչ շահեկան պայմաններով նոր պայմանավորվածություններ ստանալ»:

Փորձագետը համոզված է, որ զենք առնելը դեռ չի նշանակում, որ լայնամասշտաբ պատերազմին պատրաստ են.«Այդքան զենք առնելը քիչ է, դրանց պետք է տիրապետել ու պետք  է լինի բարոյական ու հոգեբանական ռեսուրս, որը ադրբեջանցիների մոտ բացակայում է»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930