Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում նոր կրոնական կառույց է գրանցվել (տեսանյութ)

Սեպտեմբեր 30,2015 16:24

Հայաստանում գրանցված կրոնական կառույցների թիվն ավելացել է եւս մեկով՝ Aravot.am-ի հարցին ի պատասխան հայտնեց Քայքայիչ պաշտամունքից տուժածների օգնության եւ վերականգնողական կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Ամարյանը, որն այսօր լրագրողների հետ հանդիպմանը վերլուծեց նոր Սահմանադրության նախագծի՝ հոգեւոր անվտանգության դաշտը կարգավորող հոդվածները:

Նա նշեց, որ կառույցն ավետարանական եկեղեցի է. «Ի ուրախություն մեզ՝ Հայաստանում առաջին կրոնական կառույցն է, որը չունի արտասահմանյան ծագում եւ ֆինանսավորում: Չէի ասի, թե քայքայիչ գործունեություն է ծավալում: Քրիստոնեության հետեւորդներ են, Աստծո խոսքն են քարոզում»,-ասաց Ամարյանը: Փորձագետից հետաքրքրվեցինք, թե այդ դեպքում ինչո՞ւ են Հայ առաքելական եկեղեցուց անջատ գործում. «Ամենայն հավանականությամբ, ծիսակատարությունների տարբերություններ կան, որոնք բնորոշ են բողոքական եկեղեցուն»,-ասաց Ալեքսանդր Ամարյանը:

Նրա տվյալներով՝ ներկայում մեր երկրում գրանցված կրոնական կառույցների թիվը 65 է, չգրանցվածներինը, այդ թվում՝ հոգեբանական կենտրոնների անվան տակ հանդես եկողներինը՝ 200:  Ոչ Հայ առաքելական եկեղեցու հետեւորդ է մոտ 350.000 մարդ, որից մոտ 250.000-ը ներգրավված է քայքայիչ կրոնական կառույցներում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930