Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու հիմնադիր և Քրիստոնյա բիզնեսմենների նախագահ Լևոն Բարդակչյանը, որը մասնակցում էր աղոթքի նախաճաշին, ասաց, որ եկել է տեսնելու՝ արդյոք աղոթքն ու քաղաքականությունը համահունչ են միմյանց. «Ես աստվածաբանության դոկտոր եմ մասնագիտությամբ, ադոր համար շատ մտածում եմ, աղոթում եմ, որ տեսնեմ իրական՝ ինչպես կրնա աղոթք-նախաճաշը օգնել մեր երկրի հոգևոր զարթոնքին»։
Լրագրողի հարցին՝ Հայաստանում իշխանություն-եկեղեցի խնդիրներին ինչպես է վերաբերվում, Բարդակչյանն այսպես արձագանքեց. «Իմ դոկտորական թեզս, որ 2000 թվին գրած եմ՝ «Ինչպես կարող ենք արթնություն բերել մեր հայ ժողովրդի մեջ, հավատքի մեջ և եկեղեցու մեջ» թեման է։ Այսինքն, եկեղեցին որովհետև մարմինն է հավատացյալներու, ոչ թե ինստիտուտ է։ Առաջին բանը կուզեմ եկեղեցի հասկացողությունը նայենք ըստ եկեղեցու հիմնադրին, որ Հիսուս Քրիստոսն է։ Եկեղեցին կպատկանի Հիսուսին, ոչ թե պետության, ոչ թե հարանվանության, ոչ մի ազգի…»։
Իսկ Մայր Աթոռ գնալո՞ւ է, որովհետև օրակարգով նման բան կա նաև նախատեսված: Այս հարցին ի պատասխան էլ Պարդակչյանն ասաց, որ ծրագրին մանրամասն ծանոթ չէ, բայց Մայր Աթոռ միշտ էլ գնում է, ավելին՝ 300 հոգու քավոր է։
Նա նաև ասաց. «Բնավ ես Նիկոլի համար չեմ եկած, ես եկած եմ տեսնելու՝ ինչ կարող ենք անել մեր ժողովրդին»։
Կարդացեք նաև
Ինչ վերաբերում է Փաշինյանի աշխատակազմի պատրաստած հակաեկեղեցական և կաթողիկոսի դեմ զեկույցին, այս մասին էլ նշեց. «Ես չեմ հետևում, տեղյակ չեմ հայտարարությունից, աշխատակազմն ինչ է արել, բայց մտահոգված եմ պետություն և եկեղեցի այս հակադրանքի հետ կապված։ Իմ համոզումովս եկեղեցին պետք է զբաղվի եկեղեցական գործով, պետությունը պետք է զբաղվի իր գործով… Հիսուսն ասավ՝ «Ինչ որ կայսրինն է՝ կայսրին տվեք, ինչ որ Աստծունն է՝ Աստծուն»։ Այսինքն, նույնիսկ Հիսուս Քրիստոս տարանջատում է պետությունը և եկեղեցին եւ հարգանք ունի պետության նկատմամբ…»։



















































