Լրահոս
Օրվա լրահոսը

«Էռնա Յուզբաշյանը արժանի է Գյումրի գալու». Գյումրու «Ջազ» ակումբի հիմնադիր

Հոկտեմբեր 01,2015 23:01

Հոկտեմբերի 7-ին Գյումրի «Ջազ» ակումբը Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում կհյուրընկալի երգչուհի Էռնա Յուզբաշյանին: Aravot.am-ը Գյումրու «Ջազ» ակումբի հիմնադիր Մկրտիչ Մանուկյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ սկզբունքով է հրավիրում երգիչներին. գյումրեցինե՞րն են պահանջում, անուններ տալիս, թե՞ անձնական մտերմություն կա երգիչների հետ ու այդպես են նրանց խնդրում գալ համերգ տալ:

«Կոնկրետ Էռնա Յուզբաշյանի հարցում ոչ ժողովրդի կարծիքն ենք հարցրել, ոչ էլ անձնական մտերմություն կա, ինքը հայ երգարվեստի նշանավոր դեմքերից մեկն է, հինգ օր առաջ ՀՀ Անկախության տոնի առիթով նախագահի կողմից արժանացավ վաստակավոր արտիստի կոչման: Հրավիրում ենք որպես Էռնա Յուզբաշյանի, նա արժանի է Գյումրի գալու, արժանի է Գյումրու հանդիսատեսին: Երգչուհին վերջին անգամ Գյումրիում եղել է 1982 թվականին, բացառիկ համերգ է, նա Հայաստանով մեկ շրջագայություն է կատարել. տոնում է իր բեմական գործունեության 35-ամյակը, եղել է Վանաձորում, Արցախում, ամսի 7-ին կլինի Գյումրիում, որից հետո, ամսի 8 եւ 9-ին Երեւանում»:

Տոմսերն արդեն տաս օր է՝ վաճառվում են, մենք Մկրտիչ Մանուկյանից հետաքրքրվեցինք, թե ինչպիսի՞ն է գյումրեցիների տրամադրվածությունը, տոմսերն արագ սպառվո՞ւմ են: Մեր զրուցակցին հիշեցրեցինք նաեւ, որ Տաթեւիկ Հովհաննիսյանի ժամանակ շատերն էին փորձում արագ ձեռք բերել նրա համերգի տոմսը, ժողովուրդը կարոտախտով էր լցված նրա նկատմամբ: «Թատրոնի դրամարկղում է վաճառվում տոմսերը, դեռ տեղյակ չեմ՝ քանի տոմս է վաճառվել: Որ ասեմ ամբողջ Գյումրին շահագրգռված է Էռնա Յուզբաշյանի համերգին գալու, սուտ կլինի, բայց, իհարկե, նրա երկրպագուները տոմսեր ձեռք են բերել: Տաթեւիկ Հովհաննիսյանի ժամանակ աժիոտաժն ավելի շատ էր, բայց երկուսն էլ նույն սերնդի երգչուհիներ են: Անկախ ժողովրդի տրամադրվածությունից, դուք գիտեք, որ մենք որակյալ համերգներ ենք կազմակերպում»:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031