Լրահոս
Օրվա լրահոսը

Տեսախցիկներն արձանագրել են համալսարանի մուտքի մոտից քաղաքացու պայուսակի գողության դրվագը. (Տեսանյութ)

Հոկտեմբեր 02,2015 20:03

Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում  քննվող  քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում` պարզելու տնտեսաիրավագիտական համալսարանում գողություն կատարած անձի ինքնությունը։

2015 թվականի սեպտեմբերի 1-ին՝ ժամը 14:30-ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած անձը Երևան քաղաքում գործող տնտեսաիրավագիտական համալսարանի  մուտքի մոտ գտնվող աթոռի վրայից հափշտակել է քաղաքացու պայուսակը, որում եղել է գումար, անձնագիր և 3 բանկային քարտ՝ նրան պատճառելով  զգալի չափի վնաս:

Դեպքի առթիվ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի և 324-րդ հոդվածի 1-ին մասերի  հատկանշներով:

Դեպքի վայրի զննությամբ առգրավվել  են համալսարանի մուտքի մոտ տեղադրված տեսախցիկի՝ տվյալ օրվա տեսագրությունը, որտեղ երևում է, թե ինչպես է մի երիտասարդ մուտք գործում համալսարան, վերցնում պայուսակը և հեռանում:

Դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ հետազոտումն ապահովելու    նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ հայտնաբերելու տեսագրության մեջ պատկերված անձին։

Ովքեր ճանաչում են տեսագրությունում պատկերված անձին կամ որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, խնդրում ենք հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին կամ ոստիկանության մոտակա բաժին:

Տեսանյութը՝ Քննչական կոմիտեի պաշտոնական կայքում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031