Լրահոս
Օրվա լրահոսը

Հերքում

Հոկտեմբեր 10,2015 14:30
femida

«Առավոտ» օրաթերթի 08.02.2014թ. հոդվածը «Վարչապետի խնամին հողատարա՞ծք է խլում» գրված է մեր կողմից՝ հիմք ունենալով Երեւանի քաղաքապետի N 5896-A /22.11.2013 թ. որոշումը, թիվ 3631-2013 հողամասի հատակագծում ներառված մեզ պատկանող թիվ 6 քարե շինությունը (ավտոտնակը) ծանրաբեռնված հողատարածքով, քաղաքապետարանի պաշտոնյաների բանավոր եւ գրավոր պատասխանները, որոնց համաձայն ք. Երեւան, Ա. Տիգրանյան 17 հասցեում առկա 810 քմ հողամասի եւ դրա վրա առկա 355 քմ ընդհանուր մակերեսով շինությունները, այդ թվում վիճելի ավտոտնակը, սեփականության իրավունքով պատկանում է Հրանտ Սուվարյանին:

Որոշման դեմ բողոքարկելով համապատասխան մարմիններին եւ նախկին վարչապետին՝ օրինականությունը ապահովելու ակնկալիքով, եւ չստանալով ոչ մի արձագանք՝ դիմեցինք «Առավոտ» օրաթերթին։

Երեւան քաղաքի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 22 նոյեմբերի 2014թ. թիվ /ԵԱՔԴ 0364/02/14 վճիռը, ըստ որի՝ «Առավոտ» օրաթերթի եւ նույն թերթի էլեկտրոնային կայքէջի www.aravot.am միջոցով հրապարակորեն հերքել տարածված տեղեկությունը եւ հերքման տեքստը տեղադրել օրաթերթում։

Մենք՝ ամուսիններս, որպես օրինապաշտ քաղաքացիներ, պարտավոր ենք կատարել դատարանի վերը նշված վճիռը հետեւյալ մասով. թերթում գրված մեր կողմից արված արտահայտությունը. «նախկին վարչապետ Տ. Սարգսյանի խնամին (աղջկա ընտանիքը)՝ Կենտրոնական բանկի ֆինանսա-վերահսկողության վարչության պետ Հրանտ Սուվարյանը, «ապօրինի տիրացել է իրենց քարե շինությանը», իրականությանը չի համապատասխանում.

Քարե շինությանը ոչ ոք չի տիրացել, խոսքը շինությամբ ծանրաբեռնված հողատարածքի մասին էր, որը ներառված է քաղաքապետարանի նշված որոշման գլխավոր հատակագծում:
Նարինե Սարգսյանի անունը, ով որեւէ կապ չունի տվյալ գործի հետ, թերթում եւ դատական նիստում տվել եմ ես՝ Դավթյան Սուսաննաս, որպեսզի նախկին վարչապետը ազդի եւ վերականգնի մեր սահմանադրական իրավունքները։

ՍՈՒՍԱՆՆԱ ԴԱՎԹՅԱՆ
ԼԵՄԲԵՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆ
06.10.2015

«Առավոտ» օրաթերթ
09.10..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031