Լրահոս
Օրվա լրահոսը

Փողոց՝ Լուսինե Զաքարյանի անունով

Հուլիս 18,2023 12:15

Վերջերս Նորք-Մարաշի փողոցներից մեկն անվանակոչվեց  Կոմիտասի, հայ հոգեւոր երգերի ու տաղերի անկրկնելի կատարող Լուսինե Զաքարյանի անունով: Այն նվեր էր լուսապայծառ երջանկահիշատակ երգչուհու ծննդյան օրվա առթիվ։ Լուսինե Զաքարյանի եւ Խորեն Պալյանի տանն այդ օրը ստվար բազմություն կար։ Հատուկ ժամանել էր ԱՄՆ-ից թանգարան վերաստեղծողը՝ բժիշկ Րաֆֆի Պալյանը՝ Խորեն Պալյանի եղբորորդին, ով իր ուսումնառության տարիներին 8 տարի հյուրընկալվել է այս տանը։

Թանգարանի տնօրեն Սուսաննա Դավթյանը կազմակերպել էր համերգային ծրագիր, որի ընթացքում ելույթ ունեցան կրթաթոշակակիրները՝ Ազնավուրի անվան ջազ, Առնո Բաբաջանյանի անվան երաժշտամանկավարժական, Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական քոլեջներից, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայից։ Ի թիվս այլոց, ներկա էր նաեւ երաժշտագետ Գոհար Շագոյանը։ Օպերային երգչուհի, միջազգային մրցույթների դափնեկիր Դիանա Հարությունյանն ու կոնցերտմայստեր, ԵՊԿ պրոֆեսոր Մարգարիտա Սարգսյանը ներկայացրին  «Նվիրում Լուսինեին» վոկալ շարքից:

Լարիաննա ՆԵՐՍԻՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
14.07.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31