Լրահոս
Օրվա լրահոսը

Արթիկցի և մարտակերտցի երեխաները տոնական օրերին հյուրընկալվել են Դավթաշեն վարչական շրջանում

Հոկտեմբեր 13,2015 14:12

Քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ Երևանի վարչական շրջանների և ՀՀ մարզերի ու ԼՂՀ շրջանների միջև ձևավորված համագործակցության շրջանակում հարյուրավոր փոքրիկներ այցելել էին Երևան` մասնակցելու մայրաքաղաքի օրվան նվիրված տոնակատարությանը: ԼՂՀ Մարտակերտ քաղաքի 10 և ՀՀ Արթիկ քաղաքի 17 երեխաները հյուրընկալվել էին Դավթաշեն վարչական շրջանում: Երևանի տոնական միջոցառումներին մասնակցելուց հետո արթիկցի և մարտակերտցի դպրոցականների համար կազմակերպվել էր այցելություն նաև Գառնիի տաճար և Գեղարդի վանք: Բացի հարուստ տպավորություններից, երեխաներն իրենց հետ հայրենի քաղաքներ են տարել նաև Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Ռուսլան Բաղդասարյանի անունից հանձնված նվերները:

Երևանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031