Լրահոս
Օրվա լրահոսը

Լեհական շքանշան՝ կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանին (Տեսանյութ)

Հոկտեմբեր 16,2015 20:33

Հոկտեմբերի 16-ին «Մոսկվա» կինոթատրոնում կայացավ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հիմնադիր նախագահ, ՀՀ ժողովրդական արտիստ, կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանին «Վաստակավոր լեհական մշակույթի» պատվո շքանշանով պարգևատրման արարողությունը: Լեհաստանի մշակույթի և ազգային ժառանգության նախարարության անունից շքանշանը կինոռեժիսորին հանձնեց Հայաստանում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Եժի Մարեկ Նովակովսկին:  Դեսպանը փաստեց, որ Հարություն Խաչատրյանը մեծ ավանդ ունի լեհական ֆիլմերի ու մշակույթի տարածման գործում, հավելեց, որ «Ոսկե ծիրանի» 12 տարվա պատմության ընթացքում մրցութային եւ արտամրցութային ծրագերի շրջանակներում ավելի քանի 60 լեհական ֆիլմ է ցուցադրվել Հայաստանում, «Ոսկե ծիրանը» ստեղծել է նաեւ «Լեհական կինոյի օր» հարթակ:

 

Հարություն Խաչատրյանն ասաց, որ շքանշանը միայն իրենը չէ, այլ «Ոսկե ծիրանի» ողջ թիմինը: Նա նաեւ  ուրախությամբ փաստեց, թե ինչպես են  հայաստանյան կինոփառատոնը կարեւորում  այլ երկրներում: Ինչ վերաբերում է Հարություն Խաչատրյանին, նա  վաղուց պարգեւատրվել է մի շարք  երկրների պետական պարգեւներով եւ մշակութային բարձր պարգեւներով, այդ թվում Ֆրանսիայի եւ Հոլանդիայի:

Շքանշանի հանձնման արարողությանը հետեւեց Լեհաստանում Հայաստանի դեսպան Եժի Մարեկ Նովակովսկու տիկին Յադվիգա Նովակովսկայի «Մոռացված հայը» եւ Հարություն Խաչատրյանի «Կոնդ» ֆիլմերի ցուցադրությունը:

Առաջին ֆիլմը պատմում էր Լեհաստանում հայկական հետքի, մասնավորապես լեհական գեղանկարչության ականավոր ներկայացուցիչներից մեկի, հայկական արմատներ ունեցող Թեոդոր Աքսենտովիչի մասին: Իսկ Հարություն Խաչատրյանի «Կոնդը» ուշագրավ ֆիլմ է  Երեւանի պատմության մասին՝ վավերագրողի բացառիկ հայացքով:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

1-ին լուսանկարում՝  Հարություն Խաչատրյանն ու Եժի Մարեկ Նովակովսկին:

2-րդ լուսանկարում՝ ՝  Հարություն Խաչատրյանը տիկնոջ՝ Մարիի հետ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031