Լրահոս
Օրվա լրահոսը

Մե հրաշալի՜ ցուցանիշ Քյավառում. բա ի՞մալ. «Հայկական ժամանակ»

Հոկտեմբեր 21,2015 10:42

Մենք՝ հայաստանցիներս, յուրաքանչյուր առավոտ արթնանալով՝ չենք էլ գիտակցում, ու մեր երկիրը գյուղատնտեսական նորագույն տեխնոլոգիաների առաջատարն է ամբողջ աշխարհում։ Մենք «ծալած» ունենք Հոլանդիային, Իսրայելին, Դանիային, Գերմանիային, ԱՄՆ-ին…

Կասկածո՞ւմ եք։ Խոսենք կոնկրետ օրինակներով։ Եթե ձեր երկրում, ասենք, կարտոֆիլի բերքատվությունը շատ բարձր է, ապա ձեր մոտ կարտոֆիլի մշակման բարձր տեխնոլոգիաներ են։ Իսկ եթե ձեր երկրում ստացվում է կարտոֆիլի ամենաբարձր բերքը աշխարհում, ապա ձեր մոտ կարտոֆիլի մշակման տեխնոլոգիաները ամենաբարձրն են աշխարհում։ Հայաստանում արձանագրվում է կարտոֆիլի ամենաբարձր բերքատվությունը աշխարհում։ Ի՞նչ է, չե՞ք հավատում։ Կարդացեք մեր պաշտոնական հաղորդագրությունները։ «…Այնուհետեւ նախարար Սերգո Կարապետյանն այցելել է Գավառի տարածաշրջանի Գանձակ համայնք, որտեղ դիտարկել է կարտոֆիլի բերքահավաքի ընթացքը։ Այստեղ նախարարը հավաստիացել է, որ կարտոֆիլի բերքն ընթացիկ տարում բավական առատ է եւ բարձրորակ, եւ գյուղացիները հեկտարից մոտ 600 ցենտներ բերք են ստանում»,- մասնավորապես նշված է երեկ գյուղատնտեսության նախարարության տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ։ 600 ցենտներ մեկ հեկտարից։ Մեկ հեկտարից՝ 60 տոննա կարտոֆիլ։ Գյուղատնտեսության նախարարը, իհարկե, կշեռքը ձեռքին չի կշռում հեկտարից ստացված բերքը, եւ այդ թվերը նրան ասում են, կամ, ինչպես նշված է հաղորդագրության մեջ՝ «հավաստիացնում են» մարզպետարանից։ Մարզպետարանում էլ կշեռքն առած չեն ընկնում դաշտերը ու այդ թվերը ստանում են գյուղապետարաններից։ Գյուղապետարաններն էլ թիվ է, որ կրակում են։ Որպեսզի հասկանանք, թե ինչ է նշանակում հեկտարից 60 տոննա կարտոֆիլ, .բերենք այլ երկրների օրինակներ։ ՄԱԿ-ի Պարենի միջազգային կազմակերպության (FAO) տվյալներով՝ գյուղտեխնոլոգիաներով հայտնի, ոլորտում իսկապես առաջատարը համարվող Հոլանդիայում մեկ հեկտարից ստանում են մոտ 45 տոննա կարտոֆիլ, եւ դա ամենաբարձր ցուցանիշն է Եվրոպայում։ Գերմանիայում մեկ հեկտարից ստանում են միջինը 43 տոննա, Ֆրանսիայում՝ 42.5 տոննա, Բելգիայում՝ 42 տոննա, Մեծ Բրիտանիայում՝40 տոննա եւ այլն։ Մեզ համար ավելի ընկալելի, նույն տեխնոլոգիաները կիրառող Ռուսաստանում կարտոֆիլի մեկ հեկտարի միջին բերքատվությունը 12.9 տոննա է, Ուկրաինայում՝13.1 տոննա, Բելառուսում՝ 21.2 տոննա…։ Իսկ Հայաստանում, ինչպես նշված է հաղորդագրության մեջ՝ 60 տոննա է:

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031