Լրահոս
Օրվա լրահոսը

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համերգ Մարսելի Սուրբ Վիկտոր Աբբայությունում

Հոկտեմբեր 23,2015 18:31

Հոկտեմբերի 22-ին Մարսելի Սուրբ Վիկտոր Աբբայությունում տեղի ունեցավ աշխարհահռչակ դաշնակահար Տիգրան Համասյանի և Երևանի ազգային երգչախմբի համատեղ համերգը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

Համերգի ընթացքում, որը կազմակերպվել էր 100 համերգ-100 եկեղեցիներում «Լույս ի Լուսո» ծրագրի շրջանակներում, երգչախմբի ուղեկցությամբ հնչեց հայկական հոգևոր երաժշտությունը` Տիգրան Համասյանի ջազային մշակումներով:

Համերգին ներկա էր 600-ից ավելի հանդիսատես` հասարակական, մշակութային գործիչներ, հայ և ֆրանսիացի երաժշտասերներ, լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031